Մարկ Մենսոն. Ինչպես լուծել COVID–19-ի ժամանակ գլխին լցված խնդիրները
«Թքել ենք բոլորս» և «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքերի հեղինակը Մարկ Մենսոնը խոսում է կուտակված խնդիրները լուծելու մասին։
«Սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» խնդիրները ուղեղդ ծանրաբեռնո՞ւմ են: Գիշերը քուն չունես, առավոտյան էլ չգիտես՝ ո՞ր կողմ վազել: Մտածում ես՝ «վերջ, թքինք»: Բայց ով չունի խնդիր, ինչ է, մտածում ես այս մոլորակի վրա մենակ դու ես և «աշխարհի տակի գործը» քոնն է: Յուրքանչյուր ոք ունի խնդիր և իր համար, թեկուզ, այսպես ասած, լուի չափ եղող խնդիրը, պետք չէ սարքել փիղ:
Հաճախ խնդիրները պետք է բաժանել մասերի, որ փոքր երևան և քիչ-քիչ փորձել լուծել:
Արի հասկանանք նաև այն մարդկանց, որ ասում են թքած ունեմ, լավ, ինչպե՞ս թքած ունենալ սեփական կյանքի վրա: Պարզաբանենք՝ թքած ունենալ չի նշանակում նստել ու ոչինչ չանել, այլ բոլոր խնդիրների ու վտանգների աչքերին նայել ու գործել:
Հա, ու մեկ էլ, հասկանանք մի բան. խնդիրները երբեք չեն պակասում, դրանք պարզապես փոխարինում են իրար կամ նոր որակ են ձեռք բերում: Օրինակ, երբ դպրոցական ես, մտածում ես, թե ինչ մեծ խնդիր է տնային առաջադրանքները կատարելը, երևի դեռ պատկերացնում չունես համալսարանի պետական քննությունների մասին: Դե, երևի, աշխատանքի վայրի և հետագայում արդեն ընտանիք կազմելուց հետո խնդիրների չափի ու քանակի մասին չխոսենք: Դրանից հետո էլ արի թոշակդ հավաքի, որ թոռներդ են գալու:
Այսօր մենք կանգնած ենք հոգեբանական համաճարակի առջև, որտեղ մարդիկ այլևս չեն գիտակցում, որ երբեմն լիովին նորմալ է «ցեխն ընկնելը»:
Կյանքը, երբեմն, կարող է անակնկալներ մատուցել, պետք է պարզապես պատրաստ լինել դրան: Միշտ չէ որ դրականն է քեզ շրջապատելու: Ամերիկացի գրող, բլոգեր և գործարար Մարկ Մենսոնը մի լավ միտք ունի. «Թող գրողի ծոցը գնա դրականը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»:
Մարկ Մենսոնն իրեն բնորոշ ոճով ու հումորի շնորհիվ օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Եթե խճճվել եք, հույսներդ կորցրել, իսկ Ձեզ խորհուրդ է պետք, Մարկ Մենսոնը կօգնի:
Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է աշխարհը, ինչպես Թքած ունենալ, կամ հույսը չկորցնել: Մենսոնի գործերը բեսթսելլերներ են: Օրինակ իր «Թքել ենք բոլորս» գիրքը գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Իսկ գիտե՞ք հեշտ է խորհուրդ տալը, այն էլ «առեղծվածային» կյանքի մասին:
«Թքել ենք բոլորս» գրքում Մենսոնը բացահայտում է մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Մենսոնի գրքում հոգեբանական հետազոտություններ են, ասես կողմնացույց ամեն րոպե փոփոխվող աշխարհում ճիշտ ճանապարհը գտնելու համար:
Հույսը կորցրած հարևանին, նպատակները կորցրած պատանուն ու կյանքի եռանդը կորցրած ծերունու համար Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը ուղեցույց է: Հեղինակը քայլ առ քայլ բացատրում է, թե ինչպես հաղթահարել դեպրեսիան:
Կյանքի օրենքն է. ձախողումներ էլ կլինեն, հիասթափություններ էլ, դժբախտություններ էլ, իսկ հաճույքը երջանկության ոչ թե պատճառն է, այլ արդյունքը: Եթե դու մնացած ամեն ինչը ճիշտ անես, ապա հաճույք ինքնաբերաբար կստանաս:
Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»:
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը