Բանաստեղծ Արմեն Դավթյանի 60-ամյակը եւ ընկերների «դավադրությունը»
12/24/2024
Բանաստեղծ Արմեն Դավթյանը 2024թ. դեկտեմբերի 23-ին դարձավ 60 տարեկան։ Տարեդարձը նշանավորվեց ընկերների եւ գրչակիցների անակնկալով, որը, ինչպես իրենք բնորոշեցին՝ «դավադրություն էր Արմենի թիկունքում»։
Ծննդյան առթիվ ընկերների նվերն Արմեն Դավթյանին իր՝ «Հազարամյակների եւ օրերի միջով. ընտիր երկեր» գրքի հրատարակումն էր, որն իր մեջ ամփոփում է բանաստեղծի «Նորավանք» եւ «Տեսիլներ մենախցում» ժողովածուները։ Գիրքը հրատարակել է «Նյումեգ» հրատարակչությունը։
«Արմենը թղթի վրա չէր գրում, այլ՝ արտասանելով»
Ընկերների եւ իր ստեղծագործությունների սիրահարների հետ բանաստեղծի հանդիպումը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը։ Հանդիպումը վարող լրագրող Աննա Իսրայելյանը, որը նաեւ Արմեն Իսրայելյանի համակուրսեցին է, ասաց, որ ամիսներ շարունակ բանաստեղծից գաղտնի, իր մեջքի հետեւում «դավեր են նյութել» նրա ընկերները։
Ամբողջական հոդվածը՝ mediamax.am կայքում։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է