Գլխավոր Մեդիալուսաբանում

«Հենրիխը հայ ազգի համար իրական արժեք է». Մխիթարյան

«Հենրիխը հայ ազգի համար իրական արժեք է». Մխիթարյանի գրքի երեւանյան շնորհանդեսը

02/09/2026

newmag-y-n

Իտալերենով Հենրիխ Մխիթարյանի կենսագրական «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գրքի շնորհանդեսից մի քանի ամիս անց այն վերջապես Երեւանում ներկայացվել է նաեւ հայերենով։

Իտալերենով Հենրիխ Մխիթարյանի կենսագրական «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գրքի շնորհանդեսից մի քանի ամիս անց այն վերջապես Երեւանում ներկայացվել է նաեւ հայերենով։ Գրքի թարգմանիչը Լուսինե Շուքուրյանն է։

«Ինտեր»-ի կիսապաշտպանը ֆուտբոլի եւ գրքի սիրահարներին միավորել է «Newmag»-ի ձմեռային փառատոնի շրջանակներում։ Իսկ գրքին նվիրված քննարկմանը Մխիթարյանի մասին խոսել են «Փյունիկ»-ում ու Հայաստանի ազգային հավաքականում նրա նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, նախկին թիմակից Դավիթ Մանոյանը, ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն ու գրքի համաթարգմանիչ Անի Հակոբյանը։

Mediamax Sport-ը ներկա է եղել քննարկմանն ու առանձնացրել է կարեւոր մտքերը։

Հոդվածի շարունակությունը՝ Mediamax.am կայքում

Տարածել

 Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում
Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում

Ալեսանդրո Ալչատո

Հենրիխ Մխիթարյան

7800 ֏

Նկարագրություն

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։

Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։

Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։

Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։