Գլխավոր Մեդիալուսաբանում

«Հրազդան» մարզադաշտը՝ ազգային արժեք եւ թիմային աշխ

«Հրազդան» մարզադաշտը՝ ազգային արժեք եւ թիմային աշխատանքի արգասիք

04/17/2025

newmag-y-n

2025թ. ապրիլի 15-ին Common Ground մշակութային հանգույցում կայացել է Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

Գիրքը հրատարակել է Newmag-ը՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ, որը նշվել է 2024 թվականին: Գրքի հետ միասին ներկայացված է նաեւ հավելվածը, որում հավաքված են տարբեր տարիներին «Հրազդան» մարզադաշտի մասին լույս տեսած հոդվածները եւ Գուրգեն Մուշեղյանի հարցազրույցները։Շնորհանդես-քննարկումը վարում էր լրագրող Մարկ Գրիգորյանը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք այս հղումով՝ https://mediamax.am/am/specialprojects/BookHouse/57589

Տարածել

«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը
«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը

Կարեն Բալյան

10800 ֏

Նկարագրություն

Կարեն Բալյանի գիրքը նվիրված է 1960-70-ական թվականների ճարտարապետական ​​գլուխգործոցին։ «Հրազդան» մարզադաշտի նախագծման և կառուցման պատմությունը ներկայացված է ազգային գիտակցության բարձրացմանդարաշրջանի՝ «հալոցքի» իրադարձությունների համատեքստում։

«Հրազդան» մարզադաշտը 1970-1971 թվականներին կառուցվել է Հրազդան գետի գեղադիր լանջին, որից էլ ստացել է իր անունը։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից մեկն էր։

«Հրազդան» մարզադաշտն այսօր դեռ կանգուն է և պահպանում է իր վեհությունն ու մոգական ձգողականությունը, սակայն չի շահագործվում ըստ նշանակության։ Նախատեսվում է քանդել այն։ Խորհրդահայ մոդեռնիզմի բազմաթիվ գլուխգործոցներ են քանդվել կամ այդ ճանապարհին են։ Երևանցիների հպարտության խորհրդանիշ «Հրազդանը» գուցե անէանա հենց մեր սերնդի աչքի առաջ։ Ու մայրաքաղաքը կկորցնի ևս մեկ լեգենդ։ Եվ գուցե հնարավոր չլինի կանխել դա: Այդ դեպքում մնում է այն պահպանել թղթի վրա մյուս կործանված հրաշքների պես, փրկել գոնե մարզադաշտի ստեղծման պատմությունը, անմահացնել հեղինակների երևակայության թռիչքը, արխիվացնել մարզական կոթողի վեհ ու հաղթական տեսքը։