«Առաքելությունը կատարված է». հրատարակվել է Տիգրան Հայրապետյանի վերջին գիրքը
04/08/2025
«Այս հատորով, որտեղ կան բազմաթիվ անտիպ գործեր, ամփոփվում է Տիգրանի ամբողջ գրական ժառանգությունը։ Առաքելությունը կատարված է». «Վերջին աշունը» գրքի կազմին Տիգրան Հայրապետյանի կնոջ՝ Նազենի Ղարիբյանի խոսքերն են:
Newmag-ը հրատարակել է քաղաքագետ, լրագրող Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ եւ վերջին հատորը։
Նազենի Ղարիբյան, Տիգրան Հայրապետյանի կինը. «Նախորդ չորս հատորներից յուրաքանչյուրն ունի գաղափարական հստակ ուղղվածություն.
Առաջին՝ «Պատերազմ եւ քաղաքականություն» հատորում ներկայացված է Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ խոհափիլիսոփայական ժառանգությունը։
Երկրորդ՝ «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» հատորը նվիրված է Ռուսաստանի եւ երրորդ աշխարհամարտի հնարավորության թեմային։
Երրորդ՝ «Փրկե՞նք հայրենիքը» եւ չորրորդ՝ «Անապատի հազար տարի»հատորներում ընդգրկված են հոդվածներ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ։
Հինգերորդ հատորի համար մնացել էին բազմազան նյութեր, որոնք որեւէ կերպ հնարավոր չէր միավորել մեկ վերնագրի տակ։ Առաջարկեցի «բազմագիր» տարբերակը։
«Վերջին աշունը» գրքում ամփոփված են Տիգրանի խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները։ Գրքի վերնագիրը փոխառված է ДДТ խմբի համանուն՝ Последняя осень երգից, որը Տիգրան Հայրապետյանը սիրում էր լսել, երգել եւ հաճախ մեջբերում էր իր խոսքերում ու հոդվածներում»։
1990-ականներին Տիգրան Հայրապետյանը եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, ինչպես նաեւ մի շարք քաղաքական պարբերականների խմբագիր։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Նրա հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը լույս են տեսել ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական մամուլում։
Ամբողջական հոդվածը կարդալ mediamax.am կայքում՝ https://mediamax.am/am/news/BookHouse/57465/?fbclid=IwY2xjawJhsF5leHRuA2FlbQIxMAABHrkkIEnTcYz2FAMk1IWKPBMoNig77IAnRzGlnzPHXaX8m0b0GomNvrX6CLZi_aem_D_YRXgA6FNWrwFqcCTwBYw
Տիգրան Հայրապետյան
6800 ֏
Նկարագրություն
«Վերջին աշունը» Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ և վերջին հատորն է։ Այն ներառում է նրա խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։ Վերնագիրը հղում է ДДT խմբի համանուն երգին, որը Տիգրան Հայրապետյանը շատ էր սիրում ու հաճախ էր հիշատակում իր հոդվածներում։ Նրա վերջին աշունը նշանավորվեց քաղաքական ակտիվությամբ, ընդդիմադիր ուժերի հետ աշխատանքով՝ հանուն ազատ ընտրությունների, սակայն նրա կյանքը դաժանորեն ընդհատվեց, նախքան իրականություն կդառնային նրա կանխատեսած վտանգավոր զարգացումները։
Կարդա նաև
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ 100 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ