«Մեղրիի միջանցքը լրիվ հայկական է եւ Հայաստանի ինքնիշխանության մեջ է». ֆրանսիացի քաղաքագետն ադրբեջանական հարձակման վտանգ չի տեսնում Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
«Մեղրիի միջանցքը լրիվ հայկական է եւ Հայաստանի ինքնիշխանության մեջ է». ֆրանսիացի քաղաքագետն ադրբեջանական հարձակման վտանգ չի տեսնում Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
«Ես բավականաչափ լավատես եմ եւ հանգիստ եմ Մեղրիի միջանցքի առումով: Ես չեմ տեսնում, որ այդ համատեքստում Ադրբեջանը կհարձակվի այդ հատվածի վրա, որովհետեւ Իրանն այսօր, իսկապես, շատ ագրեսիվ է այդ հարցի առումով. հաշվի առնելով Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի, ՀԱՄԱՍ-ի պարագան, Իրանը հետ է քաշվում: Մեծ տերությունը, որն ունի դիկտատուրա, պետք է անպայման ցույց տա, որ թույլ չէ եւ դա ցույց տա անպայման եւ նախեւառաջ՝ սեփական ժողովրդին եւ ոչ մի դեպքում այս թուրքախոս շարունակությունը, որը նախատեսվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, չի հանդուրժվելու Իրանի կողմից: Առավել եւս, որ Ադրբեջանն այսօր ունի հիասքանչ հարաբերություններ Իսրայելի հետ՝ շատ պարզ պատճառից ելնելով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ֆրանսիացի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը:
«Լեռնային Ղարաբաղը՝ միջազգային օրենքից ելնելով, բանակցային թեմա էր, մենք բոլորս գիտենք եւ համոզված ենք, որ դա հայկական է, բայց, միջազգային իրավունքի տեսանկյունից, Ադրբեջանն անընդհատ կարող է տարանջատումը հիշեցնել: Բայց Մեղրիի միջանցքը լրիվ հայկական է եւ Հայաստանի ինքնիշխանության մեջ է: Այո, դուք ինձ կասեք՝ ՌԴ-ն ո՞նց կարողացավ Ուկրաինան զավթել. բայց միջազգային պատժամիջոցները շատ թանկ նստեցին ՌԴ-ի վրա եւ Ադրբեջանը, եթե ունենա այսպիսի եվրոպական եւ միջազգային պատժամիջոցներ, չի կարողանալու տակից դուրս գալ: Եվ Թուրքիան բացարձակապես չի ցանկանում, որ իր տնտեսությունը հայտնվի սնանկացման իրավիճակում: Այո, Թուրքիան չի վախենում Հայաստանից, բաց իր տնտեսությունն այդ դեպքում կտապալվի եւ կսատարի՞ Թուրքիան՝ Ադրբեջանի հարձակումը մի ինքնիշխան պետության վրա: Ոչ»,- վստահ է քաղաքագետը:
Եվրոպայում ամռանն ընտրություններ են, բանախոսի վկայակոչմամբ՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ աջակողմյան եւ պոպուլիստական տրամադրություններով մարդիկ են գալու իշխանության, միաժամանակ, նկատելով, որ եվրոպական իրավունքն ավելի բարիդրացիական հակումներ ունի Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի. «Այն, ինչ տեղի կունենա Եվրոպառլամենտում՝ հունիսին…, համենայնդեպս, Եվրոպառլամենտը շատ վճռորոշ բաներ է իրականացնելու եւ դա շատ բարենպաստ կլինի Հայաստանի համար: Ի վերջո, Ֆրանսիան դիտարկում է, որ իր ընկերների եւ իր արժեհամակարգը կրող Հայաստանը պետք է պաշտպանվի վերջիններիս կողմից: Արցախի աղետից հետո, Ֆրանսիան շատ մեծ ցանկություն է տածում Հայաստանը նաեւ ռազմական առումով պաշտպանելու:
Կարող է դա հենց վաղը չլինի, այդ ընթացքում կարող են շատ բաներ տեղի ունենալ, բայց հարավկովկասյան հատվածում՝ նաեւ ՌԴ-ի ներկայությունը հաշվի առնելով, կարծում եմ, այն հիասքանչ հարաբերությունները, որոնք ունի Ֆրանսիան Հայաստանի հետ եւ մեծ ցանկություն է տածում՝ վերադառնալ տարածաշրջան, ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական համաձայնագիր կլինի, որը կտրուկ կփոփոխի իրադարձությունները»: Քաղաքագետը խոսակցություններ է լսել, որ այստեղ «200-100 ամերիկյան ռազմիկ կա» ու կարծում է, եթե Հայաստանը ձեռք բերի ֆրանսիական «ռազմավարական նյութերը՝ ոչ ոք չի հանդգնի նրանց կպնել եւ դա նշանակում է, որ կկարողանան պաշտպանել նաեւ Հայաստանի կյանքը՝ կայունությունը եւ անվտանգությունը. ես շատ եմ հավատում դրան»: