Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։
Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերին տեղի կունենան 25 միջոցառումներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Գործընկերներն են՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ն, «Վերսոպոլիս»-ը, «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» և «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնը բաց է նշված օրերին՝ ժամը 12:00-21:00-ն։
Գրքերի ամբողջ տեսականին վաճառվելու է 20-50% պարտադիր զեղչով:
Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի ծրագիր
Մայիսի 25
- 12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես | Գրանիշ
- 13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես | Թումանյանի թանգարան
- 14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես | Ակտուալ արվեստ
- 15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես | Հովհաննիսյան ինստիտուտ
- 16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես | Զանգակ
- 17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ
- 18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ
- 19:00 Համերգ. Լավ Էլի
Մայիսի 26
- 12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես | Նյումեգ
- 13:00 Շուշան Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես | Գրանիշ
- 14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս
- 15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես | Զանգակ
- 16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես | Անտարես
- 17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես | Նյումեգ
- 18:00 Կլաուդիո Պոցցանի և Լիլիթ Օսիպյան․ գրական-երաժշտական բաթլ
- 19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)
Մայիսի 27
- 12:00 Միսս Փերերգրինի «Յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արևիկ
- 13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն․ Դմիտրի Գարիչև, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա | «Մեծ գիրք» մրցանակ
- 14:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը
- 14։00 Գրողներն ու ընթերցողները խաղում են «Այլկերպ» (Ձմեռային այգում)
- 15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա
- 16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան
- 17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես | Վերնատուն
- 18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ
- 19:00 Գրքի երևանյան փառատոնի փակման արարողություն և մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում)
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը