Մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների՝ «էդիթ պրինտ»-ի, «Անտարես մեդիա հոլդինգ»-ի, «Բուկինիստ»-ի, «Newmag»-ի, «Զան
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների՝ «էդիթ պրինտ»-ի, «Անտարես մեդիա հոլդինգ»-ի, «Բուկինիստ»-ի, «Newmag»-ի, «Զանգակ»-ի հետ համատեղ։
Մրցույթը բաղկացած է մի քանի փուլից: Մեկ ամիս «Արմենպրես»-ի «Ֆեյսբուք»-ի էջում լինելու են տարբեր առաջադրանքներ ու գլուխկոտրուկներ, ճիշտ պատասխանողները կստանան նվերներ՝ գրքերի տեսքով։
Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի մրցույթի առաջադրանքը: Առաջին առաջադրանքը կհրապարակվի այսօր՝ 16։00-ին։ Վերջինը նախատեսված է հրապարակել փետրվարի 2-ին՝ նույն ժամին։ Համակարգը ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով կընտրի մի քանիսը: Արդյունքներն ամբողջությամբ կամփոփվեն փետրվարի կեսին։ Մրցույթի հետ համատեղ կամփոփվեն նաև «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները:
Այս նախաձեռնությունը միտված է գրքի հանրահռչակմանը՝ կարևորելով գիրքն ու ընթերցանությունը: Նման միջոցառումները նպաստում են գրքի նկատմամբ սիրո ամրապնդմանը, հրատարակիչների, նոր գրքերի վերաբերյալ ընթերցողներին ավելի շատ ինֆորմացիայի փոխանցմանը։
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ