«Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքի շնորհանդես
Տեղի է ունեցել Լիոնել Մեսսիի մասին պատմող գրքի շնորհանդեսը: TotoGaming-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, աշխատում է ֆուտբոլասերներին հետաքրքիր անակնկալներ մատուցել։ Ընկերությունը հովանավորել է Լիոնել Մեսսիի մասին այս բազմաբովանդակ գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ համագործակցելով Newmag ընկերության հետ։ Հեղինակները վստահ են, որ գիրքը դուր կգա ընթերցողին և թույլ կտա ճանաչել Մեսսիին շատերի համար դեռևս անհայտ կողմից:
«Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը». Ճանաչված մարզական լրագրող Լուկա Կայոլիի գիրքը պատմում է Լիոնել Մեսսիի կյանքի, առաջին մարզական քայլերի, հաջողությունների ու ձեռքբերումների, բնավորության դրական ու բացասական կողմերի, ինչպես նաև երկրպագուների հետ հարաբերությունների մասին։ Գրքում կգտնենք այն ամենը, ինչ արդեն գիտեք հիանալի ֆուտբոլիստի մասին, և այն ամենը, ինչի մասին հնարավոր է իմանալ միայն այս գրքից:
Գիրքն արդեն հասցրել է սիրվել մարզասերների կողմից և դառնալ բեսթսելլեր։ Մեսսիի նման մեծության աստղերի կենսագրականներն ուսանելի են նոր սերնդի համար:
Կարդա նաև
«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ