«Մեսսիի մասի՞ն է, թե՞ Մեսիայի». Newmag-ը ներկայացրեց հաստափոր «Մեսսին»
Հունվարի 30-ին կայացավ գրքի շնորհանդեսը, որի էջերի քանակի (560), մասին լսելու պահին դրա ապագա խմբագիր Գնել Նալբանդյանը հացրել էր. «Գիրքը Մեսսիի մասի՞ն է, թե՞ Մեսիայի»:
Մեսսիի խաղը մի քիչ էլ արվեստ է (կամ՝ գուցե շատ, դա ճաշակի հարց է), ու նրան ֆանտաստիկ խաղի համար այլմոլորակային աանվանողները հաստատ կասեն, որ Նալբանդյանի սրամիտ հարցն իրականում լավ էլ տեղին է:
Newmag-ը TotoGaming-ի աջակցությամբ ևս մեկով հարստացրեց հայալեզու սպորտային գրականությունը: Նրանց նախաձեռնությամբ առաջինը իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» սպորտային բեսթսելլերն էր, որի շնորհանդեսը կայացավ նախորդ տարվա սեպտեմբերին:
Կայոլիի առաջին գրքի շնորհանդեսի օրը newmag հրատարակչական ընկերության թիմն ընթերցողներին խոստացել էր հնարավորինս արագ նրանց ներկայացնել հեղինակի՝ Մեսսիի մասին պատմող գիրքը: Այն մի քիչ ուշացավ: Ասում են՝ բազմաթիվ մեկնաբանություններ, անձնական նամակներ ու բողոքներ էին ստացել «Մեսսին» ուշացնելու կապակցությամբ: Դա գուցե սպորտային խանդ է, կարդալու մեծ փափագ: Ինչևէ: Հենց վաղվանից՝ փետրվարի 1-ից կարող եք գրախանութներում հարցնել ու ձեզ հետ տանել ձեր բաժին «Մեսսին»՝ «Լեգենդ դարձած տղայի պատմությունը», որում կան բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է արգենտինացին ստիպված եղել անցնել:
Newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը մարզաշխարհի գրքասերների համար բացեց փակագծերն ու տեղեկացրեց, որ այս տարի պետք է սպասենք նաև ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի, ինչպես նաև ֆրանսիական ֆուտբոլի հայ աստղի՝ Յուրի Ջորկաեֆի մասին պատմող գրքերին:
Ի տարբերություն Լիոնել Մեսսիի՝ «Մեսսի»-ն շատ ավելի հասանելի ու մատչելի է՝ 5800 դրամ:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը