Նա երազում է «Ոսկե գնդակի», աշխարհի չեմպիոնության ու գոլերով Պելեին շրջանցելու մասին. տեղի ունեցավ «Նեյմար» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Երբ նրա անունն ու սկանդալ բառը Google-ում փնտրես, կբերի ռեկորդային 4 միլիոն էջ, նա բրազիլացի առաջին ֆուտբոլիստն է, որը հայտնվել է Time ամսագրի շապիկին, 22 տարեկանում նա Բրազիլիայի հավաքականի համար արդեն ավելի շատ գոլ էր խփել, քան Ժաիրզինյոն և Ռիվալդոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում: Նա Նեյմարն է՝ երազում է «Ոսկե գնդակի», աշխարհի չեմպիոն դառնալու և գոլերի քանակով Պելեին շրջանցելու մասին:
Նեյմարի կյանքի վերելքները, վայրէջքներն ու սկանդալներով հագեցած ֆուտբոլային կարիերան՝ ամփոփված մեկ գրքում, արդեն հայ ընթերցողի սեղանին է: Տեղի ունեցավ «Նեյմար» գրքի շնորհանդեսը: Նոր բեսթսելլեր Newmag-ից, որը գալիս է եզրափակելու Լուկա Կայոլիի սպորտային եռագրությունը՝ Ռոնալդուի, ապա Մեսսիի մասին պատմող գրքերից հետո:
Անգլերենից գիրքը թարգմանել է Լիանա Զաքարյանը, խմբագրել է Արմեն Ամիրխանյանը, նախաբանը գրել է սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, նախաձեռնությունը Newmag ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանինն է: Այս թիմի կատարած աշխատանքը շնորհավորելու էր եկել Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան, ֆուտբոլի սիրահար, Պելեի մտերիմ ընկեր Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը:




















Կարդա նաև
«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ