Պատերազմից հետո․ Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը
06/09/2025
2025թ. հունիսի 6-ին «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի «Ապրել» ժողովածուի հայերեն տարբերակի շնորհանդեսը, որը լույս է ընծայել Newmag-ը:
Գրքում ներառված է 31 պատմվածք՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներին եւ դրանից հետո Բերդ քաղաքում ապրած մարդկանց ճակատագրերի մասին։ Ավելի ուշ Նարինե Աբգարյանը այցելել է Արցախ, որտեղից բերել է նոր պատմություններ։ Այդ մարդիկ արդեն ապրել էին ոչ միայն պատերազմը, այլեւ այն՝ ինչ լինում է դրանից հետո։
Գիրքը միանգամից չի գրվել։ Նարինե Աբգարյանը պատմությունները սկսել էր հավաքել դեռ 2018 թվականից։ «Ապրել»-ը երկար մտքում պահված գիրք է, ոչ թե պահի արձագանք։ Ոմանք տողեր էին դառնում անմիջապես, մյուսները՝ տարիներ անց։
Նարինե Աբգարյան․ «Ես այնքան հիմար էի, որ համոզված էի՝ այդ պատերազմը չի կրկնվելու։ Գիրքն էի գրում՝ վստահ, որ սա վերջինն է։ Ու երբ եղավ 2020-ը, ես ջղայնացա ոչ թե աշխարհի, այլ իմ միամտության վրա»։
ՀՈԴՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԸՆԹԵՐՑԵԼ mediamax.am ԿԱՅՔՈՒՄ։
Նարինե Աբգարյան
5800 ֏
Նկարագրություն
Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է․ սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է