Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն
02/20/2025
Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն։
Փառատոնին մասնակցում էին տարբեր ժանրերի երիտասարդ ստեղծագործողներ Գառնիկ Ալեքսանյանը, Արտյոմ Առուստամյանը, գրքային բլոգերներ Մարի Հայրապետյանը, Լիանա Պողոսյանը, իսկ ԶՊՄԿ աջակցությամբ մշակույթի պալատի գրադարանն ունեցավ Newmag հրատարակչության 500 գիրք: Ընթերցողներին հնարավորություն էր ընձեռնվել ակտիվ քննարկում ունենալ հյուրերի, այդ թվում` Նյու Մեգ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի/Artak Aleksanyan և գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ, ովքեր նվեր ստացան Ս․ Դավթյանի «ԶՊՄԿ - հանքաշխարհի լեգենդը» գիրքը։ Ցանկացողները տեղում նաև ձեռք բերեցին գրքեր` երիտասարդ հեղինակների ինքնագրերով:
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ