Երեւանում տեղի կունենա ««Newmag Winterfest – 2025. գրքի եւ արվեստի փառատոնը»
02/12/2025

Փետրվարի 16-ին Երեւանումտեղի կունենա «Newmag Winterfest - 2025. գրքի եւարվեստի փառատոնը»։ Այսմասին փետրվարի 12-ինլրագրողների հետհանդիպման ժամանակ ասել է Newmag հրատարակչության գլխավորխմբագիր ԳնելՆալբանդյանը։
Նա ավելացրել է, որ փառատոնը կբացվի Հայաստանի պետական սիմֆոնիկնվագախմբի ելույթով։ Նալբանդյանը նշել է, որ փառատոնին մասնակցություննանվճար է, իսկ հրատարակչության գրքերը միջոցառման շրջանակում կարելի էձեռք բերել մինչեւ 40 տոկոս զեղչով։
Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանն իրհերթին պարզաբանել է, որ գրքերի շնորհանդեսներին զուգահեռ տեղի կունենանքննարկումներ, ցուցահանդես, երաժշտական շոու եւ գալա-համերգ։ Նատեղեկացրել է, որ փառատոնին իրենց գրքերը կներկայացնի երկու գրողԼեռնային Ղարաբաղից։ «Մասնավորապես, Հերմինե Ավագյանը կներկայացնի«Հրաժեշտի աչքեր» պատմվածքների նոր ժողովածուն, իսկ ԾովինարԲարխուդարյանը՝ «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը»,- նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ փառատոնին կներկայացվեն հինգ նոր գրքեր եւ մեկ ամսագիր, ինչպես նաեւ տեղի կունենա հանդիպում հայկական բեսթսելերների հեղինակների հետ։ «Մասնավորապես, տեղի կունենան նաեւ Սյունե Սեւադայի «Քաջության մետաղ» նոր վեպի եւ Ավետ Բարսեղյանի «Իմ հայելին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսները»,- ընդգծել է Անի Հակոբյանը։

Հասմիկ Գյուլնազարյան
Արևիկ Ուդումյան
3800 ֏
Նկարագրություն
Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագրի 2-րդ համարը: Աչքեր, շրթունքներ, պարանոց, դեմք, ձեռքեր...խնամքի ու գեղեցկության պարզ, կարևոր ու արդյունավետ խորհուրդներ ամբողջ մարմինը սնուցելու, պաշտպանելու ու խնամելու համար։ Մեկ տարի անց նորից պրոֆեսիոնալ խորհուրդներ այս անգամ՝ ամբողջ մարմնի համար։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի երկրորդ համարը՝ Արևիկ Ուդումյանի նախաբանով, պրոֆեսիոնալ մաշկաբանի տեսական ու գործնական խորհուրդներով և «Բուրմունքի» հատուկ էջով։

Ավետ Բարսեղյան
8800 ֏
Նկարագրություն
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։

Սյունե Սևադա
5800 ֏
Նկարագրություն
Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։
Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։
Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Գլխավոր գործընկեր՝ «Սպարսիս» ընկերություն։
Գործընկեր՝ «Բ-պլազա»

Ծովինար Բարխուդարյան
5800 ֏
Նկարագրություն
Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։

Հերմինե Ավագյան
4800 ֏
Նկարագրություն
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը:
Կարդա նաև

Հայտնի են տարվա բեսթսելերները. կայացել է «Արմենպրես»-ի մրցանակաբաշխությունը

Echoes of Artsakh at Newmag Winter Book Fest

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն
