Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ
10/14/2024

Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի, գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը:
Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։
«Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև գնահատանքն է գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին և մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Շատ կարևոր է, որ ֆինանսական կազմակերպությունները տնտեսության զարգացմանն ու բիզնեսների ֆինանսավորմանը նպաստելուց բացի, հովանավորեն նաև նման մշակութային միջոցառումներ»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։
«Արդեն ավանդույթ է դարձել, որ Ակբա Լիզինգը նպաստում է ֆրանսիական գրականության հայկականացմանը և դրա տարածմանը: Շատ ուրախ ենք, որ Ակբա Լիզինգի հետ ունենք շատ լավ գործընկերային հարաբերություններ և հուսով եմ, որ այդ գործակցությունը շարունակական կլինի»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Ի դեպ, Francofest–ը վերջին 15 տարվա ամենանշանակալի գրական միջազգային իրադարաձությունն է բերում Հայաստան: Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը Հայաստանում հիմնում է իր մասնաճյուղը:
NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և Ամունդի-Ակբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարդա նաև

Հայտնի են տարվա բեսթսելերները. կայացել է «Արմենպրես»-ի մրցանակաբաշխությունը

Echoes of Artsakh at Newmag Winter Book Fest

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն
