ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Newmag-ի ամառային գրքի փառատոնին տարբեր միջոցառում

Newmag-ի ամառային գրքի փառատոնին տարբեր միջոցառումներ են ծրագրված. այն մեկնարկում է հունիսի 17-ին

newmag-y-n

Գրական փառատոները հաջորդում են մեկմեկու՝ Գրքի երևանյան 6-րդ միջազգային փառատոնը, Մանկապատանեկան գրքի 2-րդ փառատոնը, որն ավարտվեց մի քանի օր առաջ, և ահա առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 17-ին ընթերցասեր հանրությանը կեսօրից մինչև կեսգիշեր սպասում է Newmag հրատարա

Գրական փառատոները հաջորդում են մեկմեկու՝ Գրքի երևանյան 6-րդ միջազգային փառատոնը, Մանկապատանեկան գրքի 2-րդ փառատոնը, որն ավարտվեց մի քանի օր առաջ, և ահա առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 17-ին ընթերցասեր հանրությանը կեսօրից մինչև կեսգիշեր սպասում է Newmag հրատարակչության Ամառային փառատոնը։

«Սա Newmag-ի հինգերորդ փառատոնն է և երրորդ ամառային փառատոնը, մենք տարին երկու անգամ ենք իրականացնում փառատոն՝ ձմեռային և ամառային։ Արդեն հասցրել ենք չորս փառատոն իրականացնել, այս տարի քանի որ նաև Newmag-ի հինգ տարին է, Newmag-ի ամառային փառատոնն էլ է հոբելյանական, և այս տարին տարբերվելու է մյուս մեր բոլոր փառատոներից, որովհետև լինելու է ավելի մասշտաբային, ծրագիրը գերհագեցած է, ունենք շատ անակնկալներ ընթերցասեր հասարակության համար և փորձելու ենք այնպես անել, որ այս փառատոնն իսկապես տարբերվի մեր նախորդ փառատոներից», - ասուլիսին ասաց հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը։

Ի տարբերություն այլ գրական փառատոների, որտեղ իրենց մասնակցությունն են ունենում մի քանի տասնյակ հրատարակչություններ, Newmag-ի գրական փառատոներին ներկայացվում են միայն իրենց հրատարակած կամ թարգմանած գրքերը, որոնք վաճառվում են մինչև 50 տոկոս զեղչով։ 

«Մեր փառատոնային քաղաքականությունը խարսխված է այն գաղափարի վրա, որ փառատոնը պարզապես ոչ թե գիրք վաճառելու համար ինչ-որ մի վայր է, այլ հավաքելու համար և՛ ընթերցասեր մարդկանց, և՛ գրականագետներին, և՛ գնորդներին, և՛ հրատարակիչներին, և՛ տպագրիչներին, և՛ գիրք վաճառողներին, հավաքել մի ընդհանուր հարթակի շուրջ և քննարկել ժամանակակից միտումները։ Փառատոնի ընթացքում մենք ոչ միայն գիրք ենք ներկայացնում, շնորհանդեսներ ենք անում, այլ նաև կազմակերպում ենք պանելային քննարկումներ տարբեր թեմաներով», - ասաց հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Իսկ թե ինչ է մասնավորապես սպասվում կեսօրից մինչև կեսգիշեր Գրքի ամառային փառատոնի մասնակիցներին հանրահայտ «Երազ» այգում, որտեղ և անցկացվում է հրատարակչության կազմակերպած փառատոնը, ներկայացրեց հրատարակչության փոխտնօրենը. - «Այս փառատոնին լինելու են արդեն մեր փառատոնի ավանդույթ դարձած իրադարձություններն ու իվենթները, միաժամանակ ընթանալու են տարբեր միջոցառումներ փառատոնի տարածքում, մեկ սրահում, որ կոչվում է Ground hall, կլինեն գրքերի շնորհանդեսներ։ Ունենք առանձին սրահ, որտեղ լինելու է հեքիաթի ժամ, և հեքիաթ են կարդալու հայտնի աստղերը և գրողները, լինելու է առանձին նաև մեկ այլ սրան, որտեղ կլինեն թրեյնինգներ տարբեր ոլորտի։ Ունենալու ենք նաև գրքի տոնավաճառ»։

Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցները մեկ ամբողջ օր իրոք կվայելեն գրական մթնոլորտով հագեցած հանդիպումները, շնորհանդեսի ներկայացված բեստսելլեր ճանաչված գրքերը, նաև երկու համերգային ծրագրերը, կհանդիպեն և կզրուցեն գրողների, թարգմանիչների հետ և այլն։

«Փառատոնային ակտիվությունը մեզ համար շատ կարևոր է այն առումով, որ մարդը գալիս է և կարող է հանդիպել հեղինակի հետ և խոսել, շփվել նրա հետ, հարցեր տալ, կամ գալիս են մարդիկ, ովքեր գրել են հեքիաթներ, բանաստեղծություններ, վեպեր և առաջարկում են հենց հրատարակչին իրենց գրական ստեղծագործությունները։ Փառատոնը հրաշալի միջավայր է այդ տարածքում հրատարակիչների հետ հանդիպելու համար, գրականության մարդկանց հետ շփվելու համար, գրականագետների, փորձագետների հետ շփվելու համար, որովհետև կարող ես հենց միջանցքում պարզապես մի գավաթ գինու հետ շրջել և զրուցել, քննարկել քեզ հետաքրքրող կամ մտահոգող հարցերը։ Փառատոնն ազատ շփման հարթակ է։ Մեզ համար շատ կարևոր է մարդկանց ազատագույն շփումը, որովհետև փառատոնի շնորհիվ անձնական կապեր են հաստատվում մասնագետների միջև», - շեշտեց Գնել Նալբանդյանը։

Տարածել