Newmag-ն ազդարարում է նոր՝ «Երազ» մանկական մատենաշարի սկիզբը
Newmag հրատարակչությունը «Երազ Փրոջեքթս»-ի հետ նախաձեռնել է նոր մանկական՝ «Երազ» մատենաշարը: Մայիսի 20-ին կներկայացվի միանգամից մանկական երեք նոր գիրք, ևս 2 համաշխարհային բեսթսելլեր կլինի օգոստոսին: Մատենաշարի պաշտոնական թողարկման հուշագիրը ստորագրել են «
Newmag հրատարակչությունը «Երազ Փրոջեքթս»-ի հետ նախաձեռնել է նոր մանկական՝ «Երազ» մատենաշարը: Մայիսի 20-ին կներկայացվի միանգամից մանկական երեք նոր գիրք, ևս 2 համաշխարհային բեսթսելլեր կլինի օգոստոսին: Մատենաշարի պաշտոնական թողարկման հուշագիրը ստորագրել են «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանն ու Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը: Համատեղ ստորագրված հուշագրի շնորհիվ տարվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ընթերցել հայ և արտասահմանցի մանկագիրների բեսթսելլերներ և նոր հրատարակված գրքեր:
Ըստ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի, մանկական գրքերի մատենաշարը ստեղծել է ընթերցողի պահանջով, քանի որ փառատոնների ընթացքում ընթերցասերները հաճախ ենհարցնում մանկական գրքեր կա՞ն, թե՞ ոչ: «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանը համոզված է, որ «Երազ» մատենաշարը նոր մշակույթ ու խոսք կբերի մանկական գրականություն և կնպաստի ոլորտիզարգացմանը։
Մանկական մատենաշարի խորհրդանիշը Միաեղջյուրն է: Հրատարակչության արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանը բացատրում է՝ ինչո՞ւ հենց միաեղջյուր և ի՞նչ է այն խորհրդանշում. «Երեխան ունի հրաշքի և երևակայության բնական զգացում, միաեղջյուրն էլ կատարյալ արարած է՝ դրանք սնուցելու համար, և կարող է մեծ երազանքով ապրելու մղում առաջացնել մանկան հոգում: Միաեղջյուրը հաճախ պատկերվում է որպես ընկերասեր, հավատարիմ արարած, որը կարող է երեխային ներարկել բարություն և հանդուրժում»:
«Երազ» մատենաշարի համար հաշվի են առնվել յուրաքանչյուր դետալը, միջազգային չափանիշներն ու տեղական պահանջարկը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրքը կունենա համապատասխան տառատեսակ: «Երազ» մատենաշարի գրքերը կունենան չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-6, 7-9, 10-12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Այս կատեգորիաների բաժանումը ոլորտում նորույթ է։ Դասակարգումները տեղ կգտնենգրքերի վրա և թույլ կտան ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի:
Երեք նոր գրքերից մեկի հեղինակն ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանինն է, կոչվում է «Մուշի տարօրինակ ճամփարդություն», մյուսը՝ «Վտվտիկի օրագիրն է»: Ջեֆ Քիննին Wimpy Kid-ն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 275 միլիոն օրինակ: Մյուս գիրքը նախատեսված է ծնողների համար՝ «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը ճանապարհային քարտեզ է ծնողների համար, թե ինչպես մեղմել զայրույթը, լարվածությունն ու առանց տեսարան ստեղծելու լուծել հուզական հարցերը:
Առաջին երեք գրքերը կներկայացվեն մայիսի 20-ին։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը