«Newmag Summer Fest 2021». մեկնարկում է Նյումեգի ամառային փառատոնը
Այս տարի լրանում է «Newmag» հրատարակչության 3 տարին, որն այս ընթացքում թարգմանել եւ հրատարակել է 5 տասնյակ անուն բեսթսելլեր: Այս առիթով եւ առաջին անգամ հուլիսի 16-ին «Երազ» այգում «Newmag» հրատարակչությունը կազմակերպում է ամառային փառատոն՝ «Newmag Summer
«Մեր նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ: «Newmag Summer Fest»-ը կսկսվի ուղիղ կեսօրին եւ կտեւի ավելի քան 12 ժամ»,- հայտնում է հրատարակչությունը։
Փառատոնն ունի 5 լոկացիաներ, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ:
Գլխավոր վայրը Քննարկումների սրահն է՝ Ground Hall-ը Քննարկումների սրահում կլինեն պանելային քննարկումներ՝ «Որքանով է նպաստում սպորտի զարգացմանը սպորտային գրականությունը», «ժամանակակից ռուս գրականությունը», «Կին գրողներն ու գրականություն կանանց համար, «Կորստի ցավն ու գրականությունը. ինչպես հաղթահարել ողբերգությունը», «Համավարակն ու գրականությունը. ինչպես մեկուսացումը ազդեց բոլորի վրա»:
Ground Hall-ում նախատեսվում են նաեւ գրքի շնորհանդեսներ․ միայն այդ օրը «Newmag»-ը կներկայացնի երեք բեսթսելլեր։ Գրադարան-սրճարանում հանդիպումներ կլինեն հայ հեղինակների հետ, բաց դասախոսություններ։
Book Garden-ում՝ գրապարտեզում, երեխաներին կսպասեն ու հեքիաթներ կկարդան Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփի Մաղաքյանը, Լիանա Վանոյանը եւ Նարեկ Մարգարյանը:
Օրվա ավարտին տոնական ակորդները կհնչեն Երաժշտական սրահում՝ Music Hall-ում: Այստեղ տեղի կունենա «Newmag Readers’ Prize» մրցանակաբաշխությունը: Իսկ վերջում բեմն արտիստներինն է․ կերգեն Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյան, Գոռ Սուջյանը: Փառատոնը կդառնա ամենամյա:
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը