Newmag-ը 2024-ի համար ունի ամբիցիոզ ծրագիր
Newmag հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ: 150-ից ավելի հյուր՝ բանկերի ղեկավարներ, ընկերությունների տնօրեններ, շոու-բիզ
Newmag հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ: 150-ից ավելի հյուր՝ բանկերի ղեկավարներ, ընկերությունների տնօրեններ, շոու-բիզնեսի աստղեր ու ինֆյլուենսեր, բոլոր նրանք, որոնց միավորում է սերը գիտելիքի և գրքի նկատմամբ։
Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գնահատմամբ 2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. «Այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել, իսկ 5 տարվա ընթացքում ավելիք ան 140 անունգիրք: Այս տարվա մեր հրատարակած գրքերի մեջ շատ են և՛ գեղարվեստական գրքերը, և՛ պատմագիտական, և՛ քաղաքագիտական, և՛ հասարակագիտական: Թարգմանությունները, որ ներկայացնում ենք, ունեն որակյալ բովանդակություն, համաշխարհային բեսթսելլերներ են, շատ կարևոր ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ, որոնց կարիքը հասարակությունը զգում է վստահաբար»,- երեկոյի ընթացքում նշել է Նալբանդյանը:
5 տարվա գործունեության ընթացքում հրատարակչությունն այս տարի առաջին անգամ ներկայացել է մանկական մատենաշարով: Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը տարին ամփոփելուց առաջ ասել է. «2023-ը մենք չենք հիշի 40 տպագրված գրքերով, ու դժվար հիշենք կատարված որևէ աշխատանքով, բոլորիս համար 2023-ը կհիշվի մի բանով՝ մենք կորցրինք մեր 1500-ամյա քաղաքակրթական բնօրրանը: Կան մարդիկ, որոնք սթրեսից ուտում են, մյուսները՝ չեն ուտում։ Մենք սթրեսից աշխատում ենք»:
Նրա խոսքով, հաջորդ տարվա համար հրատարակչատունն ունի ամբիցիոզ ծրագիր՝ հրատարակելու 52 գիրք, իսկ դա նշանակում է, որ ամեն շաբաթ լույս է տեսնելու նոր գիրք։ 2024-ը նշանավորվելու է ռեկորդային թվով արտասահմանցի գրողների այցերով Հայաստան՝ 10-ից ավելի բեսթսելլերների հեղինակներ ու Նոբելյան մրցանակակիր:
Newmag 2024-ին հատուկ նախաձեռնությամբ կտոնի Ազնավուրի 100-ամյակը և Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։ Հրատարակչությունը հաջորդ տարի գործարկելու է իր նոր բջջային հավելվածը, որով հնարավոր կլինի վերջապես կարդալ գրքերը։ Նախատեսվում է նաև աուդիո գրքերի արտադրություն։ Եվ վերջապես հաջորդ տարի հրատարակչատունը բացում է իր ուսումնական կենտրոնը։ Academy by Newmag-ը նախատեսված է 25-45տարեկան միջին ու բարձր օղակներում աշխատող պրոֆեսիոնալների համար։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը