Newmag-ը հրատարակել է «Ինքնագիր» գրական հանդեսի նոր՝ 10-րդ համարը՝ նվիրված Վահան Իշխանյանի հիշատակին
Newmag-ը հրատարակել է «Ինքնագիր» գրական հանդեսի նոր՝ 10-րդ համարը՝ նվիրված Վահան Իշխանյանի հիշատակին:
Նկարագրություն
Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը։ Ինքնաբուժում գրականության միջոցով։
10-րդ հոբելյանական համարում ընթերցեք Գրիգոր Պըլտյանի, Մարինե Պետրոսյանի, Գուրգեն Խանջյանի, Վիոլետ Գրիգորյանի, Ներսես Աթաբեկյանի, Սյունե Սևադայի, Գրիգի, Անի Ասատրյանի, Սարգիս Հովսեփյանի, Աննա Դավթյանի և շատ ուրիշների երբեք չհրատարակված ստեղծագործությունները։ Միայն այս համարում՝ հատվածներ Վահան Իշխանյանի, Սուսաննա Հարությունյանի և Նարինե Կռոյանի նոր վեպերից։ Ինչպես միշտ՝ թարգմանություններ, հարցազրույցներ ու գրախոսություն:
Համարը նվիրվում է Վահան Իշխանյանի հիշատակին:
Հանդեսի մասին
2001 թվականին Վիոլետ Գրիգորյանի և Վահրամ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որն իր գործունեությունը շարունակեց 3 տարի, ապա 2005-ին Վիոլետ Գրիգորյանը և Վահան Իշխանյանը հիմնադրեցին «Ինքնագիր» գրական հանդեսը: 2008-ից ի վեր, «Ինքնագիրը» ստեղծել են Վահանն ու Վիոլետը։ Հանդեսն իր գործունեությունը դադարեցրեց 2022-ին Վահան Իշխանյանի մահից հետո։ 2023-ի առաջին համարը նվիրված է հենց նրա հիշատակին:
Վիոլետ Գրիգորյանի նպատակն է «Ինքնագրի» միջոցով ստեղծել գրականության «սենյակ», որտեղ ժամանակակից գրականությունն ինքն է որոշում իր օրակարգը՝ առաջնորդվելով գրական խնդիրներով, անկախ շուկայի քմահաճույքից, քաղաքական պատվերից:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը