Newmag-ը կհրատարակի մանկական գրականություն (տեսանյութ)
Նոր մատենաշար՝ մանկահասակների ու դեռահասների համար: «Սոմնիում» ընկերության խմբի «Երազ» փրոջեքթսը և Newmag հրատարակչությունը նախաձեռնում են նոր՝ երեխաների համար նախատեսված «Երազ» մատենաշարը, որում ներառվելու են հայկական և համաշխարհային մանկական բեսթսելլերն
Նոր մատենաշար՝ մանկահասակների ու դեռահասների համար: «Սոմնիում» ընկերության խմբի «Երազ» փրոջեքթսը և Newmag հրատարակչությունը նախաձեռնում են նոր՝ երեխաների համար նախատեսված «Երազ» մատենաշարը, որում ներառվելու են հայկական և համաշխարհային մանկական բեսթսելլերները։
«Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր, «Սոմնիում»-ի նախագահ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ երեխաների համար օգտակար, հետաքրքիր, կրթող ու զարգացնող նախաձեռնությունները մշտապես ընկերության ուշադրության կենտրոնում են. ««Սոմնիում ընկերությունների խմբում» «Երազ փրոջեքթսը» միշտ բաց է ցանկացած նախաձեռնությունների համար, ինչը միտված է երեխաների կրթության ու զարգացվածության համար: Գաղափարն, ընդհանուր առմամբ մենք շատ հավանեցինք և շատ հոգեհարազատ էր մեզ: Երեխաների զարգացվածությունն ու կրթվածությունը մեզ համար առաջնային կարևոր արժեքներից է»:
«Սոմնիում»-ի նախագահ Տիգրան Հարությունյանն ու Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը համոզված են՝ այս գործընկերությունը նպաստելու է, որ երեխաներն ավելի շատ կարդան. «Այս մատենաշարի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ինքը հստակ ունի իր դասակարգումը: Յուրաքանչյուր գիրք հստակ ցույց է տալու, թե ո՞ր տարիքային խմբի համար է: Եվ երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ես ինքս լինելով ծնող, Երազի համահիմնադիրները լինելով ծնող, մենք հրատարակելու ենք գրքեր, որոնք անվնաս են լինելու մեր երեխաների համար ու երկրորդը՝ հետաքրքիր երեխաների համար»:
Գործընկերները կարևորում են մանկական որակյալ գրականության դերը՝ գրագետ սերունդ կերտելու գործում։ Գրքերն ընտրելիս մանրակրկիտ ուսումնասիել են արտասահմանյան գրականության մանկական բեսթսելլերները: Մատենաշարի գրքերը հրատարակվելու են նոր տարբերանշանով ու դիզայներական լուծումներով։ Այս տարի «Երազ» մատենաշարով հայ և արտասահմանցի գրողների չորս գիրք կհրատարակվի, որոնցից երեքը լույս կտեսնեն՝ մայիսին։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է