Newmag-ը լույս է ընծայել «Ռիմա Խաչատրյան. Արահետ» ժողովածուն
Newmag հրատարակչատունը լույս է ընծայել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի կյանքի ու գործունեության մասին պատմող «Արահետ» ժողովածուն։
Newmag հրատարակչատունը լույս է ընծայել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի կյանքի ու գործունեության մասին պատմող «Արահետ» ժողովածուն։
Ռիմա Խաչատրյանը խորհրդահայ մտավորականության այն դասական ներկայացուցիչներից էր, ովքեր ուղեցույց էին շատերի համար։ Նրանցից շատերը հետագայում էլ շարունակեցին անկախ Հայաստանում մարդկային հարաբերությունների հիմնօրինակ հանդիսանալ:
Նրա մանկավարժական աշխատանքի 55 տարիներից 30-ը կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական ցնցումների ու կյանքի բուռն փոփոխությունների ժամանակաշրջան։ Հենց այդ շրջանում էլ նա անդադար քարոզում էր շարունակական կրթության օգտին՝ որպես ինքնահարատ հանգրվան փոփոխվող արժեքների աշխարհում։
1990-ականներին նա առաջարկեց արդյունքի ձևավորմանը միտված նոր մանկավարժական մեթոդ՝ Չառաջադիմող ուսանողների հաջողության բանաձևը։ Չորս հիմնարար սկզբունքների (արժանապատվություն, ճշմարտախոհություն, արդարամտություն և ազատություն ու պատասխանատվություն) վրա խարսխված այս յուրօրինակ մեթոդաբանությունը նպատակաուղղված էր կրթական փորձի վերափոխմանը։
Newmag-ից մանրամասնում են՝ վաստակավոր մանկավարժի կյանքի առանձին դրվագները ներկայացնող պատումների «Արահետ» շարքում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն, իր կյանքի անցած-գնացած, բայց շատ հարազատ դիպվածներ:
Մարդկային հարաբերությունները, կերպարները, խոսք ու զրույցը, հումորն ու թախիծն առավել քան իրական են այստեղ՝ ժամանակը կտրած-անցած, բայց թարմ հուշի պես:
Ժողովածուն մեզ հետ է տանում ապրված կյանք, որ ապրելիքում էլ շատ չհեռանանք մեր իրական ես-ից։