BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Երևանում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանին նվիրված «

Երևանում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանին նվիրված «Ռուբեն» գրքի շնորհանդեսը

10/08/2024

newmag-y-n

Երևանում տեղի է ունեցել աշխարհահռչակ բարերար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նվիրված «Ռուբեն» գրքի շնորհանդեսը։

Ներկայում Վարդանյանը ԼՂՀ նախկին այլ ղեկավարների հետ ադրբեջանական գերության մեջ է։

Գրքի հեղինակներն են հայր և դուստր՝ Վլադիսլավ և Ալինա Գասումյանովները։ Գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել է Newmag հրատարակչությունը։

Ռուբեն Վարդանյանը մեկ տարուց ավելի է՝ Բաքվի բանտում է։ Նրան ձերբակալել են ադրբեջանցի զինվորները 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի մոտ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ հայաթափման գործողության ժամանակ։

2022 թվականի սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և մեկնել Արցախ։ Նոյեմբերին նշանակվել է Արցախի պետնախարար։ Հրաժարական տալուց հետո Վարդանյանը, ի հեճուկս սկսված շրջափակմանը, մնաց Արցախում։ Սեպտեմբերի 19-ին՝ ձերբակալությունից մի քանի օր առաջ, Վարդանյանը աշխարհին ու Հայաստանին ցույց տվեց, թե ինչպես է Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։

Վլադիսլավ և Ալինա Գասումյանովները Ռուբեն Վարդանյանի մասին հարցազրույցներ են անցկացրել ռուս և հայազգի ականավոր գործիչների, գիտության, մշակույթի, ինչպես նաև աշխարհահռչակ մարդկանց հետ։ Գրքում ներկայացված են մարդկության համար կարևոր ձեռքբերումներ։

Գիրքը Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու կոչ է, որպեսզի նա շարունակի մարդկանց օգնել՝ հանուն մարդասիրական արժեքների պաշտպանությանը միտված հարյուրավոր ծրագրերի իրագործման։ Խոսքը 700 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան յոթ հարյուր ծրագրերի մասին է: Բարերարը հատկացրել է 202 միլիոն դոլար կրթության զարգացմանը, 68 միլիոն դոլար՝ մարդասիրական նախաձեռնություններին, 20 միլիոն դոլար՝ մշակույթի և մշակութային և պատմական ժառանգության պաշտպանությանը, 13 միլիոն դոլար՝ գիտության ոլորտներին, ինչպես նաև առողջապահությանն ու բնապահպանական գյուղատնտեսությանը:

«Ռուբեն» գրքի հրատարակման գլխավոր գործընկերն է Արդշինբանկը։

Տարածել

Ռուբենը
Ռուբենը

Ալինա Գասումյանովա

Վլադիսլավ Գասումյանով

5400 ֏

Նկարագրություն

Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։ 


Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։  Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական ​​արժեքներն առաջ մղելուգործին: