«Նոր գիրք»-34/23. Պէշիկթաշլեան, Նոտոմբ, Վեռն, Կուան Յու
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերց
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն. Նշան Պէշիկթաշլեան, «Ընկեր գինին և եղբայր ծխախոտը»
Նշան Պէշիկթաշլեանը (Կ. Պոլիս, 1898 - Փարիզ 1972) հայ երգիծաբանության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Սոցիալ-քաղաքական, ազգային-հասարակական թերությունների նկատմամբ չափազանց հանդուգն, սուր դիտողունակությամբ օժտված գրող: Ծնվել է Պոլսում, ողջ կյանքն ապրել Փարիզում: Ներկա հրատարակությունը ծաղկաքաղ է Ն. Պէշիկթաշլեանի տարբեր տարիներին հրատարակված ժողովածուներից: Հրատարակվում է Նշան Պէշիկթաշլեանի 125-ամյակի առթիվ: Հրատարակության է պատրաստել Արթուր Անդրանիկյանը: Գիրքը լույս է ընծայել Էդիթ Պրինտ-ը։
Թարգմանական գրականություն . Ամելի Նոտոմբ, «Կապույտ մորուք»
Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ ու ընդունել նրա պայմանները. երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են...
Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որի իսկական վարպետն է: Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը: Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր կոնցեպտների շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո, բազմակնության թեմաներով: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն. Ժյուլ Վեռն, «Քսան հազար լյո ջրի տակ»
Միացի՛ր հայտնի գիտնական Պիեռ Արոնաքսին սարսափազդու ծովահրեշի որոնումներում։ Խելագար նավապետ Նեմոն Արոնաքսին գերի է վերցնում և տանում մութ ու խորհրդավոր ծովային ճամփորդության անծայրածիր օվկիանոսում, որի ընթացքում գիտնականը վախենում է իր կյանքի համար։ Մի՞թե նրան վիճակված է կյանքի վերջին օրերը ապրել Նեմոյի տարօրինակ սուզանավում՝ Նաուտիլիուսում։ Վերապատումը` Ռոն Ռանդալի: Թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
Փաստավավերագրական գրականություն. Լի Կուան Յու, «Մեկ մարդու աշխարհայացքը»
2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները: Թարգմանությունն անգլերենից՝ Արթուր Վարդիկյանի: Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Կարդա նաև

Ապրիլի 25-ին կմեկնարկի CAREER CITY FEST 2K25 լավագույն գործատուների փառատոնը

"...ЧТОБЫ ОТЛИЧАТЬ ДОБРО ОТ ЗЛА"

«Ներկայիս Թուրքիայի հիմքում ռասսայական խտրականությունն է». Թաներ Աքչամ

Ինչո՞ւ Թուրքիան գեթ մեկ քրիստոնյա, հրեա, քուրդ բարձրաստիճան պաշտոնյա չի ունեցել. Երեւանում կայացավ Թաներ Աքչամի նոր գրքի շնորհանդեսը
