Ո՞վ է նա` hերթական բրազիլացի աստղ, թե՞ «նոր Պելե»
TotoGaming /totogaming.am/-ը Newmag ընկերության հետ համատեղ հանդես եկավ սպորտասեր հասարակության համար հերթական հաճելի նախաձեռնությամբ՝ հասանելի դարձնելով ընթերցողին Լուկա Կայոլիի նոր բեսթսելլերը՝ հայերեն լեզվով: Այս անգամ գրքի հերոսը բրազիլացի հարձակվող Նեյմարն է:
Համանուն գրքում հեղինակը զետեղել է բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլիստի ընկերների ու հարազատների հետ, որոնք եղել են նրա կողքին ֆուտբոլային կարիերայի հենց սկզբից և օգնել հասնել համաշխարհային ճանաչման: Ընթերցողն այստեղ կգտնի Նեյմարի կյանքի և կարիերայի ամենակարևոր դրվագները:
Բեսթսելլերը կարող եք գտնել բոլոր գրախանութներում, ինչպես նաև օնլայն՝ books.newmag.am կայքում:
Հիշեցնենք, որ սա TotoGaming /totogaming.am/ և Newmag ընկերությունների առաջին համագործակցությունը չէր: Ամիսներ առաջ նրանց համատեղ ջանքերով սպորտասերներին հայերեն հրատարակմամբ հասանելի դարձան «Ռոնալդու. կատարելության տենչով» և «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքերը:
Համոզված ենք, որ սա բարի ավանդույթ կդառնա, և նմանատիպ նախագծերն ու դրանց իրագործումը շարունակական բնույթ կունենան:
Կարդա նաև
«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ