«Ոտքի կանգնիր». Սարգսի Ստեփանյանի հիշողությունները վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ
Հունվարի 28-ին՝ Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը»: Գիրքը հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է: Սարգիս Ստեփանյանը 2014-ին, մարտական գործողութ
Հունվարի 28-ին՝ Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը»: Գիրքը հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է: Սարգիս Ստեփանյանը 2014-ին, մարտական գործողություններ իրականացնելիս, ականապայթյունային վիրավորումից կորցրել է երկու ոտքն ու ձեռքը: Կարճ ամիսներ անց արդեն քայլում էր:
Երկաթե կամքի, հուսալքությունը մոտիվացիայի նոր աղբյուրով փոխարինելու, երբեք չտրտնջալու, անընդհատ պայքարելու մասին էլ Սարգիսը ներկայացրել է գրքում: Սեփական փորձով պատմում է ինչպես հաղթահարել ողբերգությունն ու փոխել իրականությունը։ Խորհուրդներ, անձնական օրինակով դասեր է տալիս ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներով մարդկանց:
Սարգսի հիշողությունները գրքի էջերից վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ցուցադրությանը ներկա էին Սարգսի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ: Նախագծի գլխավոր գործընկերը Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն է:
Փոխգնդապետ Ստեփանյանի ծնողները, կինն ու երկու որդիները, ընկերները մասնակցել են ֆիլմի ստեղծմանը, ներկայացրել մանրամասներ, որոնք Սարգիս Ստեփանյանը չէր հիշում կամ համեստորեն լռում էր: Բացառիկ կադրեր, հարցազրույցներ, որոնք ներկայացնում են Սարգսի վիրավորվելը, դրան հաջորդած վիրահատությունները, վերականգնման ծանր փուլը, նոր հաղթանակներն ու գործերը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը