ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Ովքեր էին տարվա գլխավոր գրքային իրադարձության հեր

Ովքեր էին տարվա գլխավոր գրքային իրադարձության հերոսներն ու թեժ երեկոյի «մեղավորները»

newmag-y-n

Հայաստանյան դժգույն ու դժբախտ, երբեմն խեղդվելու չափ անտանելի իրականությունից անդին՝ մեկտեղվել էին հայտնի հեքիաթասացներ, գրողներ ու գրքամոլներ, սիրված երգիչ-երգչուհիներ… Ու ոչ թե երազում, այլ «Երազ» այգում, որտեղ էլ կայացավ տարվա գլխավոր գրքային իրադարձութ

Ավելի քան 11 ժամ տեւած փառատոնի ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ գրականության մասին, անմիջական շփում ունեցան հայ հեղինակներն ու ընթերցողները, ներկայացվեցին նոր բեսթսելլերները, իսկ փոքրիկների համար հեքիաթներ կարդացին ԱԺ պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, հաղորդավարուհի, դերասանուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, «Արմքոմեդի» երգիծական հաղորդման հաղորդավար ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ:

Գրքասերներն ու նաեւ «Իրավունքը» առիթ ունեցան հանդիպելու նոր գրքերի հեղինակների հետ: Այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» հիմնադիրներից ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ խոսեց պատերազմի ու խաղաղաության մասին պատմող՝ «Կյանքի նյարդը» վերնագրով իր գրքի մասին, ՀՀ ԿԲ հասարակայնութան հետ կապերի ծառայության ղեկավար ՀԱՐՈՒԹ ԿԲԵՅԱՆՆ իր՝ «Լոտո» վեպի, «Մեդիամաքսի» տնօրեն ԱՐԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ՝ իր «2 ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի մասին:

Ի դեպ, հատկանշական էր այն, որ պատահմամբ, թե գրքասիրությունից դրդված, բայց փառատոնին նկատեցինք նաեւ ԱԺ նախկին պատգամավոր ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ՝ Շմայսին, ում նկատմամբ դատարանն ընդամենն օրեր առաջ հետախուզում էր հայտարարվել: Այնուամենայնիվ, երեկոն, իրոք, ապաքաղաքական էր, նկատելի էր, որ հանրությունը քաղաքականությունից հոգնած եւ գուցե նաեւ զզված՝ իրական մշակութային իրադարձությունների կարոտ է: Ավելին՝ գուցե չարդարացված, գուցեեւ չզսպված, բայց կորուստների ու սգի մեջ ոչ թե տապակվել, այլ մի քիչ ուրախանալ է ուզում:

Երեկոն ավարտվեց թեժ համերգով: Ընթերցասեր պատանիները երգեցին, պարեցին ու նկարվեցին երգիչներ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԻ եւ երգչուհիներ ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ ու ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Տարածել