ՈՎՔԵՐ ԵՒ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ ԵՒ ԼՂ-Ն ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԾՐԱԳԻԸ․ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Այսօր՝ փետրվարի 19-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 153-ամյակն է, ինչպես նաև գիրք նվիրելու խորհրդանշական տոնը։ Newmag-ը օրվան նվիրված իսկական գրքային ու գրքաշատ տոն է կազմակերպել։ 7 նոր գրքի հրատարակում Newmag-ի կողմից։
Այսօր՝ փետրվարի 19-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 153-ամյակն է, ինչպես նաև գիրք նվիրելու խորհրդանշական տոնը։ Newmag-ը օրվան նվիրված իսկական գրքային ու գրքաշատ տոն է կազմակերպել։ 7 նոր գրքի հրատարակում Newmag-ի կողմից։
7 գրքերից մեկի շնորհանդեսը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքն էր, այն նվիրված է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի քաղաքականությանը:
Մեզ հետ զրույցում Սուրեն Սարգսյանը մանրամասնեց գրքի ստեղծման պատմության մասին, դժվարությունների ու գիրքը գրելու մոտիվացիայի մասին․ «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սկսեցի ամերիկյան արտաքին քաղաքականությունն ուսումնասիրել և օգտվելով առիթից դեռևս ուսանող ժամանակ հայտնվեցի ԱՄՆ-ի ամենատարբեր արխիվներում, և, երբ գաղտնազերծված փաստաթղթերը շատացան, որոշեցի,որ այն կարող է գիրք դառնալ։ Առաջին մեխը գրքի հենց գաղտնազերծված փաստաթղթերն են, իսկ երկրորդ մեխը եղան այն հարցազրույցները, որոնք իրականացրեցի ամենատարբեր ոլորտի մասնագետների հետ և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում։
Գիրքը գրելու մոտիվացիան հետաքրքասիրությունն էր, որ ունեցա, որովհետև գաղտնի փաստաթղթերը, որոնք որ հրապարակում էին ամերիկյան տարբեր հիմնարկներ, շատ լուրջ և նոր փաստաթղթեր էին և լուրջ տեղեկություններ էին պարունակում, բացառիկ տեղեկություններ, օրինակ, ինչպես է ժամանակին քննարկվել ԱՄՆ և Թուրքիայի նախագահների միջև Սյունիքը և Լեռնային Ղարաբաղը փոխանակելու ծրագիը, ինչպես է ԱՄՆ նախագահը ժամանակին զանգել և Թուրքիայի նախագահին կոչ արել զերծ մնալ Հայաստանից արցախյան առաջին ազատամարտի տարիների ընթացքում, այսպիսի բացառիկ տեղեկություններին, բնականաբար, պետք էր միս և արյուն տալ։
Դժվարություններ գիրքը գրելիս եղել են տեխնիկական, գիրքը նվիրել եմ որդուս՝ Արմենին, ով աշխատանքի կեսը կատարել էի, երբ ջնջեց ֆայլերը համակարգչից, դա ամենամեծ ու ամենածանր հարվածն էր»,- պատմում է Սարգսյանը։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է