Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
01/23/2025
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։
Մխիթարյանը դեռևս Newmag-ի ամառային փառատոնի ընթացքում էր ակնարկել այս ծրագրի մասին, իսկ այս պահին գրքի վրա աշխատանքն ընթանում է ամբողջ թափով»,-գրել է Newmag-ի հիմնադիր Արտակ Ալեքսանյանը։
Նա մանրամասնել է, որ գիրքը միաժամանակ կթարգմանվի և կհրատարակվի մի քանի լեզուներով։
«Նախաձեռնության գլխավոր գործընկերը իտալական CairaRCS MEDIA խումբն է՝ երկրի խոշորագույն մեդիա ընկերություններից մեկը, որի կազմում են ներառված մի քանի հեռուստաալիք և առաջատար պարբերականներ, ինչպիսիք են Corriere della Sera-ն և La Gazzetta dello Sport-ը։ Իտալերեն տարբերակի հետ միասին գիրքը լույս կտեսնի նաև հայերեն, որը հրատարակի Newmag-ը»,-նշել է Ալեքսանյանը։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է