«Պրոակտիվ առաջնորդը» գիրքը՝ հայկական իրականության մեջ խնդիրներ լուծելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն Գոռ Կարապետյանի երկրորդ՝ «Պրոակտիվ առաջնորդը» գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է․ առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն Գոռ Կարապետյանի երկրորդ՝ «Պրոակտիվ առաջնորդը» գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է․ առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնեսում, կրթության, թե որևէ այլ ոլորտում:
Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում հեղինակը նշեց՝ գրքում ընդգծվում է նաև ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը:
«Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ մշակել և առաջարկում եմ գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին: Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը: Գրքում նկարագրված են բիզնեսի կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ առաջնորդությունը զգալի փոխակերպումներ է առաջ բերել մեծ ու փոքր համայնքներում և էկոհամակարգերում: Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են: Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես ինչ, ինչպես և հատկապես ինչու հարցերի պատասխանները: Գրքում հնարավոր է գտնել նաև այդ հարցերի պատասխանները»,- ներկայացրեց գրքի հեղինակը:
Կարապետյանը պատմեց՝ երկար ժամանակ զբաղվել է գործարարությամբ, որին զուգահեռ ակտիվ սոցիալական-կրթական գործունեությամբ է զբաղվում: Նրա խոսքով՝ հանդիպումներ է ունենում տարբեր մարզերի երիտասարդների հետ, քննարկում են մասնագիտական կողմնորոշման, ժամանակի ճիշտ կառավարման, փափուկ հմտությունների, առաջնորդության և այլ կարևոր հարցեր: Թեմաները միասին համադրելով՝ Կարապետյանը ստեղծել է իր առաջին «Հաջողության թաքնված կողմը» գիրքը, որի դրական արձագանքից էլ ոգևորվելով՝ որոշել է աշխատել երկրորդ գրքի վրա ու այն ընթերցողներին ներկայացրել փետրվարի 13-ին: Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ գրքի առաջին տպաքանակը՝ 1000 օրինակն, արդեն սպառվել է, ու աշխատում են երկրորդ տպաքանակի վրա:
«Երկրորդ գիրքս բաց հրավեր է, կոչ է մեր հասարակության յուրաքանչյուր անդամի, որը որևէ ոլորտում ունի որոշակի էքսպերտիզա կամ կայացած է, որպեսզի պատասխանատվություն վերցնի մեր երիտասարդներին իր մասնագիտական կամ այլ հմտությունները փոխանցելու առումով: Առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ ավելի լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին: Եթե մենք ավելի շատ մարդիկ ունենանք, որոնք պատրաստ են կիսվել իրենց մասնագիտական հմտություններով, դպրոցներում ու բուհերում բաց թողնվածն ինչ-որ իմաստով կմեղմվի»,- մեկնաբանեց հեղինակը:
Նա նշեց՝ առաջին գիրքն անձնային աճին է ուղված, որտեղ հավաքել է թեմաներ, որոնք կցանկանար 17-18 տարեկանում լսել իր համար հեղինակություն ունեցող մի մարդուց: Գրքում խոսում է արժեքներից, մտածելակերպից, կյանքի առաքելությունից, սովորություններից, սկզբունքերից, մասնագիտություն ընտրելու պրոցեսից և նեթվորքինգից: Կարապետյանն առանձնահատուկ ընդգծեց նեթվորքինգի դերը, որի շրջանակում էլ նշեց՝ առաջիկայում՝ ապրիլի 6-ի, բիզնես համայնքին միավորելու, նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային ձևաչափ ունեցող Linkedin Local Yerevan բիզնես նեթվորքինգը խթանելուն ուղղված միջոցառում:
«Linkedin Local Yerevan-ը հավաքելու է 300-ից ավելի բիզնես հիմնադրի, ղեկավարի, թոփ-մենեջերի և առհասարակ, բիզնես ոլորտում կայացած անհատի»,- ասաց նա:
Կարապետյանը, խոսելով երկրորդ գրքից, նշեց, որ այն բաժանել է 3 հստակ մասի. առաջնորդությունը 3 հարթությունում՝ բիզնեսում, կրթության մեջ և համայնքում: Գրքում բերվում են տեղական և միջազգային օրինակներ, ինչպես նաև հեղինակի սեփական հետազոտությունները:
«Գրքում ընդգծվում է հայկական խնդիրների մասին: Կան ունիվերսալ սկզբունքներ, ճշմարտություններ, որոնք կարելի է կիրառել տարբեր ոլորտներում, բայց տվյալ դեպքում շատ շեշտադրում եմ կրթության որակը, որը հայկական իրականությանն է բնորոշ: Խոսում եմ այն մասին, թե աշխարհն ինչ ուղղությամբ է զարգանում: Հիմա աշխարհն աշխարհով, բայց մենք ունենք խնդիրներ, դրա համար այս գիրքը հայկական իրականության մեջ խնդիր լուծելու համար է»,- ներկայացրեց նա՝ ընդգծելով, որ գիրքը պետք է կարդան այն բոլոր հայերը, որոնք ընդմիջման ժամանակ, տանը, ընկերական միջավայրում, լուրեր լսելուց հետո, մենակ մնալիս իրենց հարց են տալիս՝ ի՞նչ կարելի է անել:
Կարապետյանը տեղեկացրեց՝ սա իր վերջին գիրքը չէ, դեռ շատ ասելիքներ ունի: Առաջիկա 10 գրքի թեմաները մտքում պահած ինտենսիվ աշխատում է երկուսի վրա, որից մեկի փակագծերը բացելով՝ նշեց, որ այն փոփոխությունների մասին է լինելու, որն ընթերցողների դատին կհանձնի 2025-ի սկզբին:
Կարինե Տերտերյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը