Քիչ էին գործերս, հիմա էլ աշխատել հեռավար. «Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը»
Գործերը կուտակվել են, դասերը ժամ առ ժամ կրկնապատկվում են ու դեռ պետք է ընթրիք պատրաստել, երեխաներին մանկապարտեզից վերցնել ու սիրելիի համար նվեր գնել: Արդեն գլուխդ բռնել ես ու նստել: Դե կներես, իսկ ո՞վ պետք է անի քո գործերը քո փոխարեն:
«Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆերսոնը, Էնշտեյնը, մայր Թերեզան․ բոլորն էլ 24 ժամ ունեին, Բախն էլ 24 ժամ ուներ: Դե նա էլեկտրոնային նամակներ չէր ստանում, բայց 20 երեխա ուներ, իսկ դու աում ես` չեմ հասցնում», - ասում է ամերիկացի գործարար, խորհրդատու Դեյվիդ Ալենը։
Արդյունավետության տեսության առաջատար մտածողներից մեկը, «New York Life» ապահովագրական ընկերության, Համաշխարհային Բանկի, «Ford» հիմնադրամի և բազմաթիվ այլ ընկերությունների խոսնակն ու գլխավոր խորհրդատու Դեյվիդ Ալենը ժամանակի կառավարման իր խորհուրդները ամբողջացրել է մեկ գրքում՝ «Ինչպես հասցնել բոլոր գործերը»:
Գիրքը հրատարակվել է ավելի քան 30 երկներում, և վաճառվել հարյուր հազարավորավոր օրինակներով: «The New York Times»-ը գիրքն անվանել է վերջին 10-ամյակի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այն կարելի է գտնել նաև հայերենով: Newmag-ը գիրքը թարգմանել է այս տարի է:
Ինչպե՞ս հաղթահարել աշխատանքային օրվա լարվածությունը, պահպանել հոգեկան հավասարակշռությունը և հասցնել անգամ երկրորդական գործերը: Գրքում խորհուրդներ են, որոնց կարիքը ունեինք, բայց մինչև այս պահը չէինք կռահել:
Եկեք հասկանանք. Ուղեղը ինֆորմացիա պահելու համար չէ, այլ մտածելու, վերլուծելու և որոշումներ կայացնելու։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեր ուղեղը չենք օգտագործում ըստ նշանակության և նույնիսկ 24 ազատ ժամ ունենալով հանդերձ՝ չենք հասնում արդյունավետության: Սա է Դեյվիդ Ալենի առաջ քաշած հարցերից մեկը:
21-րդ դարն է և այս տեխնոլոգիաների դարում մարդիկ ավելի ու ավելի են զբաղված, ինֆորմացիաները կրկնակի շատ են, նախ ազատեք ուղեղը ավելորդ ինֆորմացիայից: Հեղինակը խորհուրդ է տալիս հանել մտքից ավելորդ ինֆորմացիան ու անհանգստությունը, դրա պահպանումը վստահելով համակարգչին:
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի նախաբանի գրողը վստահ է, կյանքը վերից վար արմատական փոփոխություններից հետո միայն կարելի է բարելավել կյանքի ընթացքը: Ի դեպ, Ջեյմս Ֆելոուսը հասցրել է գրել տասը գիրք.
«Եթե ցանկանում եք կորցնել 20 կգ, հսկողության տակ առնել Ձեր ֆինանսական վիճակը, բարելավել ընտանեկան հարաբերությունները, կամ ունենալ Ձեր երազանքների կարիերան, ապա ՁԵր կյանքի բոլոր ոլորտներում պետք է վերից վար արմատական փոփոխություններ անեք», - ասում է Ջեյմս Ֆելոուսը:
Սահմանեք նպատակներ, գտեք պարզ ուղեցույցներ դրանց հասնելու համար, հերթով-կարգով կարգի բերեք բոլոր մնացած գործերը: Գիրքն անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների մասին է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է:
Աշխատանքը ավելի հեշտ դարձնելու համար այն բաժանեք փոքր մասերի, այսպես ասած, փոքր կտորների: «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն էլ, եթե կարդաք, կնկատեք, որ հեղինակը բաժանել է երեք մասի, սկզբում նկարագրել է ընդհանուր համակարգը, հետո մանրամասն ներկայացրել մեթոդների կիրառությունը և գիրքն ամփոփել ակնկալիքներով:
Անձնական աճի համար հաճախ Ձեզ հարցրեք՝ ինչո՞ւ է նա հասցնում բոլոր գործերը, իսկ ես` ոչ: Գիրքն էլ Ձեզ կօգնի հասցնել բոլոր հանձնարարությունները, գտնել հաջողության ճանապարհը, և կարգի բերել ցաքուցրիվ օրակարգը:
Դեյվիդ Ալեն
6800 ֏
Նկարագրություն
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը