BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Крылатые качели»-ն՝ հայերեն, «Թոմը և Ջերրի»-ն՝ սի

«Крылатые качели»-ն՝ հայերեն, «Թոմը և Ջերրի»-ն՝ սիմֆոնիկի կատարմամբ. կանցկացվի «Դեպի դպրոց» փառատոնը

08/23/2024

newmag-y-n

Երևանում կանցկացվի «Դեպի դպրոց» ամենամյա մանկական գրքի փառատոնը։ Օգոստոսի 24-ին «Երազ» այգում կներկայացվեն Նյումեգի նոր գրքերը տարիքային տարբեր խմբերի երեխաների և նրանց ծնողների համար։

Երևանում կանցկացվի «Դեպի դպրոց» ամենամյա մանկական գրքի փառատոնը։ Օգոստոսի 24-ին «Երազ» այգում կներկայացվեն Նյումեգի նոր գրքերը տարիքային տարբեր խմբերի երեխաների և նրանց ծնողների համար։ Գրքատոնը խոստանում է նաև ինտերակտիվ խաղեր, մշակութային հագեցած երեկո։ Կհնչի նաև կեսդարյա պատմություն ունեցող երգի պրեմիերա, որը շատերին կվերադարձնի մանկություն։ 

Զարգացնող խաղեր, մշակութային հագեցած ծրագիր, նոր գրքեր և այլ անակնկալներ․ ընթերցասեր երեխաներին ու նրանց ծնողներին գրքի տոն է սպասվում։ «Դեպի դպրոց» մանկական  փառատոնն արդեն 2-րդ անգամ է անցկացվում՝ ասում է «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը։

«Բոլոր ընթերցասեր երեխաներին ու նրանց ծնողներին հրավիրում ենք «Երազ» այգի, որտեղ երկրորդ անգամ անցկացվելու է BACK  TO SCHOOL մանկապատանեկան գրքի փառատոն։ Այս օրը մենք ներկայացնելու ենք 3 նոր գիրք, և մեր բոլոր գրքերն ունեն իրենց հատուկ տարիքային խումբը, որովհետև, երբ երեխային տալիս ես հաստափոր գիրք, կարող է ընթերցանության հանդեպ սերը իսպառ վերանա։ Մենք այնպես ենք արել, որպեսզի ամեն տարիքային խումբ կարդա իր գիրքը»։

«Վերջին ամրակետ»–ը 6-9 տարեկան երեխաների համար է նախատեսված։ Շվեդական պատկերագիրքը երկու արջերի՝ պապիկի ու թոռնիկի մասին է։ Կրթադաստիարակչական գրքի հեքիաթային վայրն օվկիանոսից այն կողմ է։ Գրքերի առանձնահատկությունն ուղեցույց ներդիրներն  են, որոնց շնորհիվ ծնողները ևս մասնակցում են ընթերցանությանը՝ զարգացնելով երեխայի ֆունկցիոնալ գրագիտությունը՝ ասում է գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը։

«Մյուս գիրքը ամերիկյան բեսթսելլեր է։ Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագրի» 2-րդ հատորն ենք հրատարակել։ Գիրքը դպրոցական առօրյայի մասին է, նոր արկածների մասին է պատմում, նոր հմտություներ զարգացնում»։

Երրորդ գրքի բովանդակությունը մեզ դեռ մանկուց է ծանոթ։ Էլեկտրոնիկի արկածների հայտնի հերոսները հայտնվելու են գրքում։ Գիրքը 12 տարեկանից բարձր երեխաների համար է։ Ի դեպ էլեկտրոնիկի արկածների սիրահարներին անակնկալ է սպասվում նաև երգի պրեմիերայի տեսքով։ ֆիլմի ամենահայտնի երգերից մեկը՝ կեսդարյա պատմություն ունեցող «Крылатые качели»–ն, կհնչի հայերեն։  

Կազմակերպիչները բացի գրքերից նաև մշակութային հագեցած երեկո են խոստանում։ Փառատոնի տոնական ակորդները կազդարարեն ArmSymphony-ի լարային կվինտետի երաժիշտները։ Փառատոնի համար նվագախումբը պատրաստել է հատուկ ծրագիր։ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Լիլիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ կհնչեն մեղեդիներ մեր մանկության ամենասիրելի մուլտֆիլմերից։ «Թոմը և Ջերրին», «Անաստասիա», «Գեղեցկուհին և հրեշը», «Ալլադին», «Առյուծ արքան», «Ջրահարսը, «Վարդագույն Պանտերան», «Մոխրոտը», «Կոկորդիլոս Գենան» և «Պույ-պույ մկնիկը» կլսենք լարային կվինտետի կատարմամբ։ Ու սա այն եզակի առիթներից է, երբ սիմֆոնիկ նվագախմբի կատարումը կվայելեն նաև ամենափոքր երաժշտասերները։

Տարածել