«Սուրճ ու սեր առավոտից» հաղորդման անդրադարձը՝ Francofest միջազգային փառատոնին
11/14/2025
Նոյեմբերի 15-ին տեղի կունենա Francogest 2025-ը։ Ֆրանսիական գրքի փառատոնի մասին
Նոյեմբերի 15-ին տեղի կունենա Francofest 2025-ը։ Ֆրանսիական գրքի փառատոնի մասին «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդման ընթացքում խոսել են Անի Հակոբյանը` Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար, Աննա Բախշյան` խմբագիր (Ֆրանկոֆեստ 2025-ի բոլոր 4 գրքերի խմբագիր):
Փառատոնի ընթացքում կներկայացվեն ֆրանկոֆոն 4 բեսթսելլերներ, ինչպես նաև կանցկացվեն պանելային քննարկումներ, թատերական ներկայացում և համերգ։
Պասկալ Բրուքներ
5800 ֏
Նկարագրություն
Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։ Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը: Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։
Նիկոլա Մատյո
7800 ֏
Նկարագրություն
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։ Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։ «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Ժոել Դիկեր
7800 ֏
Նկարագրություն
Գաել Ֆայ
6800 ֏
Նկարագրություն
Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։ Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։ Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։
Կարդա նաև
«NEWMAG WINTERFEST 2026»-Ը ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է 4 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ
Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ նախ ինքն իրեն պետք է հետաքննի. Մարիաննա Հակոբյան
«Հենրիխը հայ ազգի համար իրական արժեք է». Մխիթարյանի գրքի երեւանյան շնորհանդեսը
Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը