Րաֆֆի Հովհաննիսյան. «Անհնարինությունները մենք պարտավոր ենք հաղթահարել եւ վերագտնել մեր արժեքները»
Newmag Winter Fest-2024 գրականության եւ ժամանակակից արվեստների ձմեռային փառատոնին ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարեգործական նպատակներով կազմակերպված վաճառքի տաղավարում բավական մեծ թվով գրքեր ձեռք բերեց: Ara
Newmag Winter Fest-2024 գրականության եւ ժամանակակից արվեստների ձմեռային փառատոնին ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարեգործական նպատակներով կազմակերպված վաճառքի տաղավարում բավական մեծ թվով գրքեր ձեռք բերեց: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչն ասաց. «Գեղեցիկ մուտք է՝ գարուն: Ամեն տարվա մասնակիցն եմ ես: Գնահատում եմ մեծ աշխատանքը, որ Newmag-ը եւ գործընկերները կատարում են ընթերցասեր հասարակության, հատկապես երիտասարդների համար, ովքեր այս ժամանակահատվածում ավելի վարժ են թվային մոտեցումների եւ տեխնոլոգիաների ստեղծագործությունների ընկալմանը: Եվ իսկապես ողջունելի է, որ արդիական մատուցմամբ շատ տարրական եւ հիմնարար արժեքներ են կիսվում բոլոր սերունդների հետ: Ես էլ չեմ ուզում անմասն մնալ դրանից եւ հաջողություն եմ մաղթում: Գեղեցիկ է»: Մեր դիտարկմանը, որ այսօր, թերեւս, առաջնային է երկիր կորցնելու վտանգը, մարդկանց շրջանում գերիշխում է նյութապաշտությունը, գիրք ու գրականություն, ընթերցանություն քարոզելը գրեթե անհնար եւ ժամանակավրեպ չէ՞, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա անհնարինություններից մեկն է, որը մենք պարտավոր ենք շարունակել մատուցել եւ վերագտնել մեր արժեքները: Ոմանց համար սա կարող է ինչ-որ ակնթարթային փախուստ լինել մեր դաժան իրականությունից, բայց մեզ միաժամանակ հիշեցնելով, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր հայրենիքը վարժ եղել է եւ այսօր պարտավոր է բոլոր եղանակներին միաժամանակ ապրելու հրամայականը իրացնել: Այնպես որ, ամեն մեկն իր գործի մեջ է: Բայց իհարկե, այս լույսի մի կետը պետք ՝ միանա լույսի այլ կետերի հետ, որ կարողանա վերափոխել ընդհանուր համապետական եւ ազգային կյանքը»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը