«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքն արդեն հասանելի է հայերեն
Երեւանում Քրիշտիանու Ռոնալդուի հայերեն գրքի շնորհանդեսը ՉԼ–ում «Յուվենթուսի» կազմում նրա մեկնարկի ու ստացած առաջին կարմիր քարտի նախօրեին եղավ:
Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հավաքել էր ֆուտբոլիստի սիրահարներին, սպորտային լրագրողներին ու պարզապես նրանով հետաքրքրվողներին:
Փառք, ճանաչում, փող, անթիվ խփված գոլեր ու ստացած մրցանակներ, անհատական ու թիմային տիտղոսներ, այս ամենի մասին մենք Ռոնալդուի կարիերայից շատ լավ ծանոթ ենք: Սակայն գրքում բացահատելու ենք մեկ այլ Քրիշտիանուին՝ իր ուժեղ կողմերով, թուլություններով, աշխատասիրությամբ, չհանձնվելու ու պայքարելու ունակությամբ:
ԱՄՆ–ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին իր անունը ստացած տղային ծանոթանալու ենք պատանեկության տարիներից մինչեւ հանուն «Յուվենթուսի» «Ռեալը» լքելը: Անձնական կյանքն ու երեխաների ծնունդը, մարզիչների ու թիմակիցների հետ փոխհարաբերությունները, էլի շատ կարեւոր դրվագներ են տեղ գտել սպորտային այս բեսթսելլերում:
«Ինչ հնարավոր է նվաճել ֆուտբոլում, ես արդեն նվաճել եմ, սակայն երբեք չեմ դադարի փորձել նորանոր հաղթանակներ տոնել մինչեւ թոշակի անցնելը: Ես պարզապես ասյպիսին եմ: Իմ նպատակը լավագույնը լինելն է»,- խոստովանում է Ռոնալդուն:
Գիքրն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, նրա համար սա սպորտային բովանդակության հետ աշխատելու առաջին փորձն է եղել:
«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը բոլոր գրախանութներում հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը