«Ռոնալդու. կատարելության տենչով». մարզասեր ընթերցողն արդեն կարող է հայերեն կարդալ համաշխարհային բեսթսելերը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարզասերների գրադարանը ավելացավ ևս մեկ գրքով. ընթերցողի դատին հանձնվեց «Ռոնալդու. կատարելության տենչով» ստեղծագործությունը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսին, որը կազմակերպել էր «New Mag» ընկերությունը, ներկա էին մարզական լրագրողները: Իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքում անդրադարձ կա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մանկությանը, պատանեկությանը, Ավեյրոների ընտանեկան դժբախտությանը: Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, թարգմանության խմբագիրն է Վասակ Դարբինյանը:
«Հայաստանում գրախանութ հիմնականում գնում են կանայք: Մենք փորձեցինք այնպես անել, որը այս գրքի հետևից գրախանութ գնան նաև տղաները: Հայաստանում տղամարդիկ բաժանվում են ոչ միայն շիկահերների կամ սևերի, «Mercedes» կամ «BMW» նախընտրողների, այլև Ռոնալդուին և Մեսսիին նախընտրողների: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք Ռոնալդուի գրքից և կշարունակենք Մեսսիի գրքով»,-ներկաների հետ զրույցում ասաց «New Mag»հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Գիրքը բոլոր գրախանութներում կվաճառվի սեպտեմբերի 22-ից:
Վարվառա Հայրապետյան
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է