Սարգիսը պատմեց՝ ինչպես է պայթյունից հետո ստացած ծանր կորուստներից հետո կամքի ուժը գործի դնելով վերականգնվել
Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառմանը ներկայացվեց նաեւ «Բազկամարդը» գիրքը:
Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառմանը ներկայացվեց նաեւ «Բազկամարդը» գիրքը: Ընթերցելով գիրքը՝ պետք է հասկանալ, որ բազմապատիկ հարվածներ ստացած մարդը եթե կարողացել է այսքան առաջ շարժվել, ամուր կամք ունենալ, ուրեմն յուրաքանչյուր ոք կարող է: Այսօր անդրադառնալով իր հեղինակած «Բազկամարդը» գրքին, ասաց ռազմական թեմաներով գրող, լրագրող Դավիթ Դավթյանը: Նա իր հերոսի՝ Սարգիս Ստեփանյանի հետ մասնակցում էր Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Երազ» այգում:
Այստեղ 7 գրքերի շնորհանդես էր, որտեղ մարդիկ հանդիպումներ ունեցան գրքերի հեղինակներին եւ թարգմանիչներին: Սարգիս Ստեփանյանն ու Դավիթ Դավթյանը համատեղ ներկայացրել էին «Բազկամարդը»: Նրանք խոսեցին ճգնաժամերը կամքով հաղթահարելու մասին: Գրքում Սարգսի կյանքն է՝ մանկությունից սկսած: Պատմվում է նաեւ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում ստանալու մասին, որի ժամանակ նա կորցնել է ստորին վերջույթները եւ աջ վերին վերջույթը:
Դավիթն ասում է, որ գիրքը միասին են գրել: Պատմությունները պատմել են Սարգիսի հարազատները, բժիշկներն ու ընկերները: Գրքում խոսվում է նաեւ նրա՝ վերականգնողական շրջանի մասին՝ ինչպես է պայթյունից հետո ստացած ծանր կորուստներից հետո կամքի ուժը գործի դնելով վերականգնվել, հասել բարձունքների: Դավիթի խոսքով՝ «Բազկամարդը» մոտիվացիա է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց եւ, առհասարակ, բոլոր այն մարդկանց համար, որոնք հանդիպել են մեծ դժբախտությունների: Սարգիսն էլ գտնում է, որ անկախ ամեն ինչից, մարդու հետ ինչ էլ պատահում է, նա պետք է կյանքը լիարժեք ապրի:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է