Սաթի Սպիվակովան Երևանում է․ կկայանա նրա գրքի շնորհանդեսը
Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Երևանում է: Այս մասին հայտնում է Newmag-ը՝ նշելով, որ ժամանելու առիթը «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն է:
Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Երևանում է: Այս մասին հայտնում է Newmag-ը՝ նշելով, որ ժամանելու առիթը «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն է: Նշվում է, որ այս առիթով նախատեսված է միջոցառումների մի ամբողջ շարք: Հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ընթացքում: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա գրքի շնորհանդեսը՝ Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում։ Ի դեպ՝ մուտքը միայն հրավիրատոմսով: Հաջորդ օրը՝ հունիսի 30-ին՝ ժամը 19:00-ին, Ժամանակակից արվեստների թանգարանում տեղի կունենա հանդիպում- քննարկում ընթերցողների հետ: Մուտքը՝ գրանցումով( https://bit.ly/3ybLV9Z)։ Միջոցառումների գործընկերներն են ԵԿԳ ARARAT թանգարանը և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության Ռուսական գրքի կենտրոնը:
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ