«Սիրահարների այգում» կանցկացվի ֆրանսիական գրքի փառատոն
Newmag հրատարակչությունը «Աքսել Մոնդրիանի» եւ «Պողոսյան հիմնադրամի» հետ հրավիրում են սեպտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչեւ կեսգիշեր, Երեւանի «Սիրահարների այգում» մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆրանսիական գրքի փառատոնին:
Newmag հրատարակչությունը «Աքսել Մոնդրիանի» եւ «Պողոսյան հիմնադրամի» հետ հրավիրում են սեպտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչեւ կեսգիշեր, Երեւանի «Սիրահարների այգում» մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆրանսիական գրքի փառատոնին:
Կազմակերպիչները խոստանում են ֆրանսիական բովանդակությամբ հագեցած օր՝ գրքեր, քննարկումներ, երաժշտություն, հումոր՝ «այն ամենը, ինչ մեզ հիշեցնում է ֆրանսիականը»։ Francofest-ին Newmag-ը գրքերի շնորհանդեսին կներկայացնի 4 բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը», շվեյցարացի գրող Ժոել Դիկերի «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի «Հայ ընկերը» եւ Անյես Մարտեն-Լուգանի «Երջանիկներն ընթերցում են եւ սրճում» գրքերը։
Փառատոնն ունի շնորհանդեսների ու ներկայացումների հարթակ, գրքի տոնավաճառ, որտեղ սպասվում են գրքային թեժ զեղչեր՝ մինչեւ 40%։ FrancoFest-ն ուղիղ եթերում կհեռարձակի Armenian Buisness News հեռուստաընկերությունը։
Բացման արարողությանը ներկա կլինեն ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, գործընկերներ։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է