Չեմ զղջում կայացրածս որոշումների համար. Մխիթարյանը՝ ազգային հավաքականից հեռանալու մասին
07/01/2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Երևանում կայացած Newmag / summerfest-2024-ի շրջանակում պատասխանել է բազմաթիվ հարցերի:
Վերջինս խոսել է Հայաստանի ազգային հավաքականի թիմ վերադառնալու շանսերի մասին և նշել, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։
«Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Կարող եմ ասել՝ բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել եմ թե՛ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում, թե՛ դրանից դուրս, չեմ զղջում: Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Միանշանակ կասեմ, որ, ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է»,- ասել է նա:
Հարցազրույցից հետո Մխիթարյանն ինքնագրեր է բաժանել երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը