Հայաստանում հրատարակվել է լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի` Արցախի մասին տարեգրությունը
04/25/2025
Սոնմեզը պատերազմի ժամանակ սեփական նախաձեռնությամբ մեկնեց Արցախ։ Նրա հարյուրավոր լուսանկարներն օգնեցին գրավել Շվեյցարիայի հասարակության ուշադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանում կայացավ շվեյցարաբնակ լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի «L’Aiglon Blessé» («Վիրավոր արծիվը») ֆոտոքրոնիկոնի նոր հրատարակության շնորհանդեսը։ Հայերեն և ֆրանսերեն գիրքը նվիրված է արցախյան իրադարձություններին։2021–2022 թվականներին գիրքը լույս տեսավ Բուլղարիայում և Հայաստանում, Բուլղարիայում՝ անգլերեն և ֆրանսերեն, իսկ Հայաստանում՝ անգլերեն և հայերեն տարբերակներով։ Գրքում զետեղված են 44-օրյա պատերազմի ժամանակ արված լուսանկարները։ Այն ժամանակ Սոնմեզն Արցախ մեկնեց ճշմարտությունը մարդկանց հասցնելու համար։
Ժնև վերադառնալով ՝ Սոնմեզն իր աշխատանքների ցուցահանդեսների շարք կազմակերպեց։ Առանց որևէ ֆինանսական աջակցության անցկացված այդ ցուցահանդեսները բուռն արձագանքի արժանացան հայ համայնքի շրջանում, ինչպես նաև հետաքրքրեցին Շվեյցարիայի քաղաքական և հասարակական գործիչներին։ Նրա լուսանկարները գործիք դարձան միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա հրավիրելու համար։Նոր հրատարակության մեջ կան լուսանկարներ, որոնք արտացոլում են Արցախի 9-ամսյա շրջափակումը և դրան հաջորդած ագրեսիան։ Այդ ժամանակահատվածում արված լուսանկարները տրամադրել են «Արմենպրես» գործակալությունը և արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանը։2023 թվականի աշնանը Սոնմեզը կրկին այցելեց Հայաստան` փաստագրելով փախստականների կյանքն ու Արցախին ուղղված աջակցության ակցիաները։Դեմիր Սոնմեզը շուրջ 30 տարի ապրում է Ժնևում։ Նրա տեսախցիկն արձանագրում է ոչ միայն զանգվածային ցույցերը, այլև քաղաքային կյանքի առօրյան։
Դեմիր Սյոնմեզ
8800 ֏
Նկարագրություն
«Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) գրքում լուսանկարիչ և լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023): Նա յուրովի է փոխանցում պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Լուսանկարներն ուղեկցվում են գրավոր նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ և ընկղմում պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Այս գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք՝ զոհվածներին և սթափության կոչ՝ համայն մարդկությանը։
Կարդա նաև
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ 100 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ