Սա արդարության կոչ է․ լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը` հայերեն թարգմանությամբ
10/08/2024

«Ռուբենը» գրքի շնորհանդեսին ներկա էին Ռուբեն Վարդանյանի ընկերները, գործընկերները, ընտանիքի անդամները։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գիրք-կոչ՝ արդարության և հանուն Ռուբեն Վարդանյան մարդու ազատության․ այս տողերով է բացվում հայր և դուստր Վլադիսլավ և Ալինա Գասումյանովաների հեղինակած «Ռուբենը» գիրքը, որը լույս է տեսել հայերեն թարգմանությամբ։ Ինչպես հեղինակներն են նշում՝ գրքի նպատակն է հիշեցնել մի մարդու մասին, որի շնորհիվ աշխարհն ավելի բարի դարձավ, հազարավոր մարդկանց կյանքը ՝ ավելի բարեկեցիկ։
«Մենք ուզում ենք, որ բոլոր նրանք, ովքեր կարող են ազդել Ռուբեն Վարդանյանի ճակատագրի վրա, մեր գիրքը կարդալով, լսեն ամենատարբեր երկրների ներկայացուցիչների, մասնագիտությունների, տարիքի, հասարակական դիրք ունեցող մարդկանց բազմաձայն կոչը․ «Խնդրում ենք՝ ազա՛տ արձակեք Վարդանյանին, նրան մի՛ զրկեք մարդկանց, երկրներին, մարդկությանն օգնելու հնարավորությունից։ Ռուբենը շատ է մաքառել անտարբերության դեմ։ Թող, ուրեմն, հաղթանակեն կարեկցանքն ու մարդասիրությունը»,- գրքի նախաբանն է ազդարարում։
Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է՝ գերագույն և գլխավոր ուղերձը մեկն է՝ հումանիստը չպետք է լինի կալանքի տակ, նա պետք է ազատվի գերությունից, որովհետև դա մեր դարաշրջանի մեծագույն անարդարություններից մեկն է։
Գիրքը Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու կոչ է, որպեսզի նա շարունակի մարդասիրական արժեքների պաշտպանությանը միտված հարյուրավոր ծրագրերը։ Խոսքը 700 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան յոթ հարյուր ծրագրերի մասին է, որից 202 միլիոն դոլարը բարերարը հատկացրել է հումանիտար նախաձեռնություններին, 20 միլիոն դոլարը՝ մշակույթի և մշակութային-պատմական ժառանգության պաշտպանությանը, 13 միլիոնը՝ գիտության, առողջապահության և ագրոէկոլոգիայի ոլորտներին։

Ալինա Գասումյանովա
Վլադիսլավ Գասումյանով
10800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը

«Կոտրված վահան». արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառների վերլուծություն

Հայաստանն ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին

Հայաստանում Գոնկուրյան մրցանակի առաջին դափնեկրի անունը կհայտարարվի մարտի 31-ին
