Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից:
Այն Ազնավուրի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017թ.-ին:
‹‹Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա: Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը››,-իր խոսքում նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Կյանքից կառչած» գիրքը հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին գիրքն է: Հեղինակը գրքում խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին:
Կարդա նաև

Հրատարակվել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը

«ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ․ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԼԻՆԻ

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքներ»-ում․ նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության իրական դեմքը

«Վիրավոր արծիվը»․ Արցախյան պատերազմը՝ շվեյցարացի ֆոտոլրագրողի աչքով ու գրչով
