Տեղի կունենա Newmag Summer Fest 2024 փառատոնը
06/23/2024
Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 22-ին եւ 23-ին, ժամը՝ 16:00-ից մինչեւ 23:00-ը «Երազ» այգում տեղի կունենա Newmag հրատարակչության ամառային փառատոնը՝ Newmag Summer Fest 2024-ը: Փառատոնի ժամանակացույցը հասանելի է այստեղ.
Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 22-ին եւ 23-ին, ժամը՝ 16:00-ից մինչեւ 23:00-ը «Երազ» այգում տեղի կունենա Newmag հրատարակչության ամառային փառատոնը՝ Newmag Summer Fest 2024-ը: Փառատոնի ժամանակացույցը հասանելի է այստեղ.
https://newmag.am/summerfest2024:
Փառատոնին Newmag-ը կներկայացնի 4 նոր գիրք՝ ինտերակտիվ շնորհանդեսներով.
- Քրիստինե Գրիգորյան «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից»
- Դավիթ Ջիշկարիանի «Կաշվե թիկնոցից մինչեւ կաշվե գնդակ»
- Հենրի Քիսինջեր «Արհեստական բանականությունը եւ մարդկության ապագան»
- Քարեն Մակմանուս «Մեզնից մեկը հաջորդն է»
Բոլոր գրքերը կվաճառվեն մինչեւ 50 % զեղչով:
Փառատոնի ընթացքում կներկայացվի PAN Photo գործակալության համահիմնադիր, RAMBALKOSHE-ի ստեղծող Վահան Ստեփանյանի «Երեւան. Պոզիտիվ նեգատիվներ» անձնական արխիվից բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը՝ Երեւանի պատմական լուսանկարներով, որոնք վերաբերում են 19-րդ դարի կեսից մինչեւ 20-րդ դարի 30-ականներն ընկած ժամանակաշրջանին: Այս ցուցահանդեսով կազդարարվի Վահան Ստեփանյանի ու newmag-ի համատեղ նոր նախագիծը՝ հին Երեւանի բացառիկ լուսանկարներով գիրք-նոթատետրը:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է