Skill ընկերության և Newmag հրատարակչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր. CAREER CITY FEST-ում առաջին անգամ կանցկացվի Newmag Fair CCF edition-ը (լուսանկարներ)
04/09/2025
Skill ընկերության և Newmag հրատարակչության միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը մեզ համար շատ ոգևորիչ է, հատկապես երբ թվում էր թե Newmag-ի փառատոնները բազմամարդ են, բայց մեր հրատարակած գրքերի մասին հասարակությունը մինչև վերջ տեղյակ չէ:
Մենք ուրախ ենք, որ բաց չենք թողնում երկրի մասշտաբով մի մեծ միջոցառում, որտեղ կարող ենք ներկայանալ ոչ միայն պանելային քննարկմամբ, այլև տաղավարով ու մեր գրքերով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Newmag Fair CCF edition-ին:
Խոսելով համագործակցության մասին՝ Ալեքսանյանն ասաց, որ մասնակցելով առաջին անգամ՝ առաջինն իրենք իրենց ծրագրերը հարմարեցրել են CAREER CITY FEST-ին․
«Մենք գիտենք, որ փառատոնին գալիս են շատ երիտասարդներ, որոնք փնտրում են աշխատանք կամ կարիերայի հնարավորություն, հետևաբար մենք այնտեղ բաց ենք լինելու առաջինը ապագա աշխատակիցների հետ զրույցներում: Դրանք կլինեն թե՛ մարքեթինգի, թե՛ վաճառքի, թե՛ հրատարակության ոլորտում, հետևաբար սա մեզ համար բաց դռների օր է, որպեսզի ծանոթանանք մեր ապագա աշխատակիցների հետ: Երկրորդը, կան տարբեր պանելային քննարկումներ՝ օրինակ, թե ինչպես աշխատանքում օգտագործել արհեստական բանականությունը կամ բանկային սեկտորում ինչպես անցնել աշխատանքի: Մենք անելու ենք պանելային քննարկում այն մասին, թե ինչպես հասնել հաջողության շոու բիզնեսում: Մենք միշտ մի փոքր քամահրանքով ենք նայում բոլոր մեր այն ծանոթներին, ովքեր ցանկանում են կարիերա ունենալ շոու բիզնեսում, մինչդեռ մարդիկ հնարավոր է որ ունեն կոչում, սեր, նվիրվածություն հենց այդ ոլորտում», -ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով, հենց ինքն է վարելու պանելային քննարկումը, որտեղ բեմի, թատրոնի, հեռուստատեսության աստղերը կպատմեն, թե ինչպես ադեկվատ լինել լսարանի կարիքներին, և երկրորդը՝ ինչպես հաջողել այդ ոլորտում՝ կիսվելով իրենց սեփական փորձով: Ալեքսանյանը փակագծեր է բացում. պանելային քննարկմանը կմասնակցեն Ավետ Բարսեղյանը, Հրաչ Քեշիշյանը, Նունե Եսայանը և Լուիզա Ղամբարյանը:
«Ընտրել ենք նրանց, ովքեր ոչ միայն իրենց ոլորտներում հաջողակ են, այլև ստաբիլ հաջողակ են՝ անկախ ժամանակից»,-եզրափակեց Ալեքսանյանը:
«Career City Fest-ը յուրօրինակ ձևաչափով փառատոն է, և այն առանձնահատուկ է նաև նրանով, որ հարթակ է հանդիսանում արդեն կայացած միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման համար, որոնց հետ նույն նպատակներն, ու առաքելությունն ունենք։ Քանի, որ Newmag-ի գրքերի տոնավաճառներն ու փառատոններն արդեն իսկ շատ սիրված են, և մենք կարելի է ասել ունենք նույն առաքելությունն ու գրեթե նույն լսարանի համար ենք աշխատում, դրա համար որոշեցինք համագործակցություն սկսել և համատեղ ջանքերով լրացուցիչ արժեք ստեղծել Career City Fest-ի հազարավոր այցելուների համար»,- ասաց Skill ընկերության տնօրեն Նելի Մարաբյանը:
«Փառատոնը չունի ոլորտային սահմանափակում և մենք բաց ենք ցանկացած համագործակցության առաջարկի առջև, որը կստեղծի հավելյալ օգտակար բովանդակություն մեր այցելուների համար։ Մենք շատ մեծ ռեսուրսներ ենք դնում ենք, որ փառատոնն իրականություն դառնա և մեզ համար շատ կարևոր է, որ այցելուները ստանան առավելագույնը փառատոնին մասնակցությունից: Նախորդ տարիներին ունեցել ենք շատ տարբեր գոտիներ՝ տարբեր ընկերությունների հետ համագործակցությամբ և այդ ավանդույթը վստահաբար շարունակելու ենք և էլ՛ ավելի ենք ընդլայնելու մեր համագործակցությունները»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ իրենց համար համագործակցության մեջ ամենակարևորն այն է, որ այն, ինչ առաջարկելու է այն ընկերությունը, որի հետ համագործակցում են, լինի տարբերվող, բացառիկ ու յուրահատուկ, քանի որ Career City Fest-ում բացառիկ իրադարձություններ են:
«Ի դեպ, փառատոնի այցելուները Newmag-ի գրքերը կարող են ձեռք բերել գրախանութներից ցածր արժեքով և մասնակցել հետաքրքիր պանելային քննարկման»-եզրափակեց Մարաբյանը:
Փառատոնի ամբողջական օրակարգն արդեն հասանելի է careercityfest.am կայքում, որտեղ կարող եք ծանոթանալ բանախոսներին, ելույթներին ու ժամերին: Փառատոնը կանցկացվի ապրիլի 25 և 26 -ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում: Մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։
Գրանցումն այստեղ՝ https://bit.ly/CCF2K25_ԳՐԱՆՑՈՒՄ
Կարդա նաև
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ 100 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ