Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը ներկայացվեց նրա գրավոր ժառանգության նոր հատորը
Երեկ, մարտի 18-ին քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան եւ հիշատակի օրն էր։ Այդ առիթով «Տիգրան Հայրապետյան» հիմնադրամի նախագահ Նազենի Ղարիբյանը եւ Նյումեգ հրատարակչությունը լույս էին ընծայել նրա գրավոր ժառանգության նոր հրատարակության անդրանի
Երեկ, մարտի 18-ին քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան եւ հիշատակի օրն էր։ Այդ առիթով «Տիգրան Հայրապետյան» հիմնադրամի նախագահ Նազենի Ղարիբյանը եւ Նյումեգ հրատարակչությունը լույս էին ընծայել նրա գրավոր ժառանգության նոր հրատարակության անդրանիկ հատորը՝ «Պատերազմ եւ քաղաքականություն» վերնագրով, որտեղ զետեղված նյութերը լույս են տեսնում առաջին անգամ։
Շնորհանդեսն անցավ հետաքրիր ու բավական էլեկտրական մթնոլորտում. ներկա էին հայկական քաղաքական ու լրագրողական դաշտի տարբեր թեւերի ներկայացուցիչներ, որոնց դահլիճ էր բերել Տիգրանի եզակի երեւույթը։ Տիգրանի անձին, գործունեությանը եւ հրատարակված գրքին նվիրված ելույթներից, տեսահոլովակներից ու պանելային քննարկումից հետո անցկացվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կազմակերպած «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակաբաշխությունը։
«Պատերազմ եւ քաղաքականություն» գիրքը կարելի է ձեռք բերել բոլոր գրախանութներում եւ «Նյումեգ» հրատարակչության առցանց հարթակի միջոցով։
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ