BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Թքած ունենալու» շարունակությունը (տեսանյութ)

«Թքած ունենալու» շարունակությունը (տեսանյութ)

newmag-y-n

Ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»:  Իր գրքերով այս խորհուրդն է տալիս մասնագիտությամբ ոչ հոգեբան եւ ոչ էլ փիլիսոփա Մարկ Մենսոնն, որը պարզապես դպրոցում Նիցշե էր կարդում, երբ հասակակիցները Backstreet Boys էին լսում։  Հայ ընթերցողին «Նյումեգ» հրատարակչությունը ներկայացվեց նրա «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գրքի հայերեն թարգմանությունը։ Բեսթսելլերների ամերիկացի հեղինակը նաեւ  այս ժանրի սիրահարներին հայտնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հեղինակն է։

«Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:  Հայերեն գրքի շնորհանդեսին տեսաուղերձով միանում է հեղինակը։

«Իմ գրածն  ամենավատ բանն է, որ մարդիկ կարդացել են, բայց նաև կյանքի մասին լավագույն խորհուրդներն է տալու»,-էկրանից ասում է Մարկ Մենսոնը։

Կյանքը Մենսոնի համար վիդեոխաղ է՝ բարի գալուստ խաղացող համար մեկ, ուզու՞մ ես հաղթել, ուրեմն՝ մի բողոքիր, գրողի ծոցն ուղարկիր ու հիշիր, որ կյանքը խնդիրներ լուծելու համար է։

«Ինչքան մեղա ես գալիս, այնքան  ավելի շատ ես մտածում, որ մեղավոր ես, կամ սկսում ես  զայրանալ նրանից, որ բարկանում ես հիմար բաներից, և դա քեզ ավելի է բարկացնում, եւ ի վերջո իրավիճակը հսկողությունից դուրս  է գալիս»,- ասում է Մենսոնը։

Գիրքը թարգմանել են «ArmComedy» երգիծական-քաղաքական հաղորդման հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը,  խմբագրել է Գնել Նալբանդյանը:

Խմբագիրը կեսկատակ-կեսլուրջ ասում է՝  իհարկե, երկու տարի էլ կխմբագրեր, եթե ժամանակ ունենար, բայց այդքան ժամանակ չկար, պետք էր տպել  եւ վաճառել, դա միլիոնատեր դառնալու ամենակարճ ուղին է։

«Սա փիլիսոփայական, հոգեբանական եւ այլ տիպի  անհասկանալի գիտությունների խառնուրդ է, գումարած գեղարվեստը»,- գրքի մասին ասում է խմբագիրը։

Շնորհանդեսի ժամանակ Գնել Նալբանդյանը ընթերցեց մի հատված՝ հիմնավորելու իր կարծիքը, թե ինչպես է հեղինակը սադրում իր ընթերցողներին․

«Երբ մենք տեսնենք, որևէ առարկայի նշանակալիությունը, առանց դրա համար մեր կյանքը տալու նախապայմանի։ Եվ գուցե մի օր մենք եւս դառնանք մեքենաների մասնիկը, մեր անհատական գիտակցությունը ձուլվի  ամբողջական ու հավաքական գիտակցությանը, մեր ինքնաբավ հույսերը ի չիք կդառնան։ Մենք կտարրալուծվենք եւ կմիաձուլվենք՝ ընդհանրական անկում, մեր թվային հոգիները ճախրելով կմիախառնվեն տվյալների հողմապտույտին, գուցե այն ժամանակ մենք կգիտակցենք անհարմար ճշմարտությունը։ Մենք  երևակայել ենք, թե շատ կարևոր ենք, հորինել ենք մեր առաքելությունը, բայց իրականում եղել ենք ոչինչ ու մնում ենք ոչինչ։ Ոչի՞նչ, որ այսքան անկեղծանամ»։

 

Տարածել

Թքել ենք բոլորս
Թքել ենք բոլորս

Մարկ Մենսոն

2900 ֏

Նկարագրություն

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: