ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Տրամադրության վերելակը»․ գիրք-ուղեցույց, թե ինչպ

«Տրամադրության վերելակը»․ գիրք-ուղեցույց, թե ինչպես փոխել կյանքի որակը

newmag-y-n

Լարի Սենը խորհուրդ է տալիս կյանքին նայել երախտագիտությամբ, նույն ձևով մոտենալ այն գործին, որով զբաղվում ենք։ Գիրքը վերափոխում է մարդկանց, փոխում է կյանքի որակը:

Newmag-ը հրատարակել է աշխարհում իր մոտիվացիոն թրեյնինգներով հայտնի դոկտոր Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գիրքը: Մարդկային  տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մարդկանց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով անընդհատ վերուվար է անում:

Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը և նստել տրամադրության վերելակ: Բարձր հարկերում մարդը  երախտապարտ է, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ և հուսառատ: Ստորին հարկերում՝  ճնշված, զայրացած, նյարդային, դատապարտող և պաշտպանվող: Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ և պատկերազարդ պատմություններ, որոնք կօգնեն հասկանալ հետևյալը. առանց տրամադրության վերելակի անհնար է միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չսկսել  ներքևից: Պետք է գիտակցել,  որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը և մենք ենք որոշում՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել:

«Կյանքի որակը փոխելու համար պետք է փոխել մեր մտքերը, մտածելակերպը, որպեսզի արդյունքում, որպես համեմունք, ունենանք դրական, գեղեցիկ հաճելի հույզեր, և չմոռանանք, որ աշխարհում ամենամեծ հրաշքը կյանքն է, և մենք պարզապես իրավունք չունենք ցանկացած օր ապրել նվնվալով, դժգոհելով և միայն վատը տեսնելով: Ցավոք, մեր ազգի մեջ կա նման խնդիր, «Կիկոսի մահը» պատահական չէր գրված, ժամանակն է փոխել այդ մտածելակերպը»,- ասում է գրքի գլխավոր գործընկեր,  կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը:

Նմանատիպ գրականությունը մարդկանց հեշտությամբ կօգնի ունենալ այն գիտելիքները՝ կյանքի ցանկացած իրավիճակում ինչպես կարողանալ կառավարել իրենց հույզերը: Այո՛, հույզերը կառավարվում են մտքերից: 

«Տրամադրության վերելակը» գրքի խմբագիր Տաթիկ Նալբանդյան. «Գիրքն իսկապես կարող է օգտակար լինել: Օրինակ՝ ինչո՞ւ է հարկավոր կառավարել հույզերը: Երբ մենք չարացած ենք, լարված ենք ու մեղադրում ենք ուրիշներին, այդպիսի հոգեվիճակում մենք կորցնում ենք մեր ներքին խաղաղությունը, ներքին հանգստությունը և, հետևաբար, մեր ազատությունը»:

Գրքի թարգմանությանը մասնակցել են մի խումբ մագիստրանտներ: Նրանցից մեկի խոսքով՝ «վերելակային հոգեբանության» մեջ ամենակարևորը կոճակն է, թե որ կոճակը կլինի քո ձեռքում.

«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ հույզերը կառավարելը շատ դժվար է, որովհետև մենք մենակ չենք, շրջապատված ենք ընկերներով, հարազատներով ու ընտանիքի անդամներով, որոնք մեկ-մեկ ազդում են մեր հուզական ինտելեկտի վրա: Ամենակարևորը մեր տրամադրության վերելակի կոճակը մեզ մոտ պահելն է, որպեսզի կարողանանք ճիշտ կառավարել վահանակը»:

Լարի Սենը խորհուրդ է տալիս կյանքին նայել երախտագիտությամբ, նույն ձևով մոտենալ այն գործին, որով զբաղվում ենք։ Գիրքը վերափոխում է մարդկանց, փոխում է կյանքի որակը:

 

Տարածել