Վահան Իշխանյանի «Դառը ծովը»՝ հետմահու հրատարակված գրքում
Newmag-ը հրատարակել է ճանաչված լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի վերջին գիրքը։ Գրողն իր «Դառը ծովը» լցրել է կենսագրական պատառիկներով, գաղափարական փնտրտուքներով ու հեռվից հայացք գցել իր անցած կյանքին ու հայրենիքի ապագային։
Newmag-ը հրատարակել է ճանաչված լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի վերջին գիրքը։ Գրողն իր «Դառը ծովը» լցրել է կենսագրական պատառիկներով, գաղափարական փնտրտուքներով ու հեռվից հայացք գցել իր անցած կյանքին ու հայրենիքի ապագային։
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 10-ին՝ Իշխանյանի ծննդյան օրը՝ նրա մահից մեկ տարի անց։ Վեպն ամբողջացնում է Հայաստանի պատմության անցած փուլերը:
«Այս գիրքը մեկ այլ գրքի շնորհանդեսի սրճարանից ճամփորդության է տանում ժամանակի ու տարածության միջով, հանդիպեցնում հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչեւ խորհրդային հերթերով ապրող Մոսկվա ու Հնդկաստանի ձրի Գոկառնա, Կաունասի թանգարանի սատանաներից մինչեւ միասեռական հարսանիք Երեւանում, Մոնրեալի՝ սփյուռքահայերի սիրած սուպերմարկետ «Կոսկո»-ից մինչեւ Երեւանի «ՍԱՍ» սուպերմարկետ, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչեւ անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչեւ դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչեւ գերմանական համակենտրոնացման ճամբարներ, մազերին մկրատ չդիպած իրինդցի տատիկից մինչեւ հինդուիստական ծեսով պսակվող, առաջին արցախյանի մասնակից ռեժիսոր, սփյուռքահայ ուսանողների հանրակացարանից մինչեւ Բաքվից փախստականների հանրակացարան...»,- գրված է գրքի նախաբանում։
Կարդա նաև
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ 100 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ