ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդե
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։
«Բիզնես գրականությունը գիտելիքի լավ աղբյուր է ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ փորձառու ղեկավարների համար: Այն հնարավորություն է ընձեռում զարգանալու, նոր լուծումներ փնտրելու և իրենց մասնագիտական ոլորտում իրավասությունների մակարդակը բարձրացնելու։ Գոռ Կարապետյանի գիրքը հետաքրքիր և օգտակար կլինի երիտասարդ սերնդի ընթերցողների համար սեփական բիզնես մոդելի կառուցման գործընթացում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Երկար տարիներ մենք աշխատում ենք ներկայացնել այնպիսի գրքեր, որոնք արդիական կլինեն ընթերցողների, այդ թվում՝ ձեռներեցների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակում մենք հրատարակել ենք բիզնես-գիրք, որտեղ հեղինակը համատեղում է ակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը արդյունավետ մեթոդների և համաշխարհային բիզնեսի գործնական օրինակների հետ»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Գիրքը շուտով հասանելի կլինի երկրի բոլոր գրախանութներում:
ՎՏԲ–Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է